Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար
![](/timthumb.php?src=/disc/22-05-24/409606aa8d15e546935e159d1d87458c.jpg&w=708)
Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ մայիսի 31-ից հունիսի 2-ը «Դինամո» մարզադաշտում կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար՝ նվիրված աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Բենուր Փաշայանի հիշատակին:
Մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 երկիր:
Մուքն ազատ է: