Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը. Նաիրի Սարգսյան
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանի բարեկամ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահն իսկապես ցնցող էր և ցավալի։
Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը, դժվար օրերը։