Հանրահավաքը ցնցելու է վարչախմբի հիմքերը
Մայիսի 26-ին Հանրապետության Հրապարակում «Սրբազան շարժման» հանրահավաքի փաստն արդեն իսկ ցնցումներ է առաջացրել գործող վարչախմբում։ Փաշինյանը հանձնարարել է իր կողմնակիցներին մի կողմ դնել բոլոր ժողովրդավարական սեթևեթանքները և հնարավոր բոլոր միջոցներով կասեցնել հանրահավաքի տարածումը։
Վերջին օրերին իրավապահ մարմիններն իսկական արշավ են սկսել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա կողմնակիցների միջև։
Նախօրեին իր բնակարանում ձերբակալվել էր Արցախի Ասկերան քաղաքի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանը։ Այսօր առավոտյան էլ հայտնի է դարձել, որ ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը։
Քննչական կոմիտեն երեկ ձայնագրություն էր տարածել, իբր երկու անձինք խոսում են մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքին գումարով մարդ բերելու մասին, ընդ որում խոսողներից մեկի ձայնն ակնհայտորեն Արցախի բարբառով է։
Մի կողմից՝ փորձելով խափանել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման հանրահավաքը, մյուս կողմից փաշինյանական վարչախումբը փորձում է իր կողմնակիցների մեջ հերթական հակաարցախյան ալիքը տարածել, զոմբիներին համոզել, թե «ղարաբաղյան կլանը» փորձում է զավթել իշխանությունը Հայաստանում։
Ակնհայտորեն զարտուղի ճամնապարհներով սարքված այդ ձայնագրությունը, ինչպես նաև արցախցի նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերը կեղծ են և վկայում են ընդամենը գործող վարչախմբի վախերի մասին։
Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» հանրահավաքը, եթե նույնիսկ չհանգեցնի իր տապալմանը, ապա ծանր հարված է հասցնելու գործող վարչախմբին։
Նելլի Մանուկյան