Сегодня: 24 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC)՝ որպես Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) ազգային կազմակերպիչ, շնորհավորում է EWC Armenia 2024-ի ազգային հաղթող դարձած երեք ստարտափներին, որոնք անցել են միջազգային փուլ՝ ներկայացնելու Հայաստանը։ 

2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի: EWC-ին ամեն տարի մասնակցում են 370 000 ձեռներեցներ ավելի քան 200 երկրներից։ Մրցույթի հաղթողները ստանում են 1 միլիոն դոլար դրամական մրցանակ և այլ հնարավորություններ՝ վերապատրաստումներ, մենթորություն ստարտափի զարգացման բոլոր փուլերում, ինչպես նաև նեթվորքինգ:

Այս տարվա EWC Հայաստանի ազգային եզրափակիչը իսկապես նորարարության և ձեռներեցության տոն  էր․ տեխնոլոգիական էկոհամակարգի տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետներ հավաքվել էին լսելու մրցույթի տասը հայկական առաջատար ստարտափների ելույթները և տեսնելու, թե որ երեք թիմերը կանցնեն EWC 2024 Global Finals: 

Ազգային ժյուրիի որոշմամբ մրցող 10 ստարտափներից հաղթող ճանաչվեցին Archestr-ը, Maquaponics-ը և Nomiq-ը, որոնք կմիանան EWC Top 250 ստարտափներին և կմասնակցեն GEN-ի (Համաշխարհային ձեռներեցության ցանց) վիրտուալ bootcamp-ին՝ նախապատրաստվելու գլոբալ եզրափակչին։

Ըստ EWC Հայաստանի ազգային կազմակերպիչ Նժդեհ Հովհաննեսյանի՝ EWC մրցույթում տարեցտարի ավելի բազմազան և հետաքրքիր են դառնում գաղափարները:

«Եթե ստուգեք մասնակից թիմերի նկարագրությունները, ապա կարող եք տեսնել, որ մենք ունենք միմյանցից տարբերվող ոլորտներ ներկայացնող շատ հետաքրքիր թիմեր՝ ագրոտեխնոլոգիաներից մինչև շինարարություն: Մեր հաղթող թիմերը վկայում են մեր համայնքի տաղանդի և ներուժի մասին, և մենք վստահ ենք, որ նրանք լավագույնս կներկայացնեն Հայաստանը համաշխարհային հարթակում»:

Ազգային եզրափակիչը սկսվեց GEN-ի նախագահ Ջոնաթան Օրթմանսի հատուկ տեսաուղերձով, որին հաջորդեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի ելույթը: EPIC-ի տնօրեն դոկտոր Միքայել Քուչակջյանը հանդես եկավ Ազգային կազմակերպչի խոսքով` ընդգծելով ձեռներեցության նշանակությունը Հայաստանում նորարարությունների և տնտեսական աճի խթանման գործում: 

Ազգային եզրափակչի ժյուրիի կազմում էին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Գիտության և տեխնոլոգիաների զարգացման ազգային խորհրդի գործադիր խորհրդի անդամ, UC Berkeley, SkyDeck գլխավոր խորհրդական Կարեն Գյուլբուդաղյանը, Formula VC-ի անդամ, BANA Angels-ի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, EPAM Երևանի տնօրեն Բենիամին Գյուրջյանը, ինչպես նաև «Այբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:

Բացի գլխավոր մրցանակներից միջոցառման ընթացքում հատուկ մրցանակներ հանձնվեցին նաև FAST հիմնադրամի և STAN-ի, ինչպես նաև Rooqet & InnWork-ի ու Team Telecom Armenia-ի կողմից։

Մրցույթի ազգային փուլն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ։ Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, մրցանակներ հանձնեց հաղթող երեք թիմերի անդամներին և կարևորելով ստարտափների դերը նշեց․

«Այս մրցույթը հրաշալի հնարավորություն է հայկական ստարտափների համար ոչ միայն ներկայանալու միջազգային հարթակներում, այլև մեծ ներդրումներ ներգրավելու իրենց բիզնեսի զարգացման համար։ Ուրախ եմ, որ մեր ընկերությունն աջակցում է այս կարևոր նախաձեռնությանը։ Ստարտափները շարժիչ ուժ կարող են դառնալ մեր երկրի տնտեսական զարգացման համար, և մենք պետք է ամեն կերպ խրախուսենք ու սատարենք դրանց։ Շնորհավորում եմ ու հաջողություն մաղթում հաղթող թիմերին համաշխարհային փուլում»։ 

Հաղթողներից առաջին թիմը Archestr-ն էր՝ միակը «early stage»-ում: Archestr-ը SaaS հարթակ է, որը հեշտացնում է նախագծումից մինչև շինարարություն գործընթացը՝ ընդլայնելով աշխատանքային հոսքերը շենքերի դիզայներների, ընդհանուր մատակարարների համար: Նրանք արդեն ունեն վճարող օգտատերերի բազա և հաճախորդներ աշխարհի տարբեր անկյուններից:

Հաջորդը MAquaponics-ն էր: Նրանք նախագծում և տեղադրում են համակարգեր, որոնք կենդանիների գոմաղբը վերածում են օրգանական պարարտանյութի: Սննդանյութերով հարուստ պարարտանյութերը հարմար են հիդրոպոնիկ տեղակայման, կաթիլային ոռոգման և ավանդական գյուղատնտեսության համար:

Համահիմնադիր և Ponic Systems-ի ինժեներ Մելինե Բիլբուլը նշում է, որ այս հաղթանակը վերահաստատում է իրենց աշխատանքի նշանակությունը Հայաստանի ապագայի և կանաչ գյուղատնտեսության ավելի լայն ոլորտի համար։ «Դա մեզ դրդում է շարունակել առաջընթացը և մեր ջանքերը ավելացնել մրցույթի հաջորդ փուլում՝ օգնելով մեզ բարձրացնել մեր ստարտափն ավելի մեծ բարձունքների»:

Ի վերջո, երրորդ հաղթողը Nomiq-ն էր՝ վեբ-ի վրա հիմնված քիչ կոդով հարթակ backend-ի մշակման համար: Այս ստարտափը հեղափոխում է ծախսերի օպտիմիզացումը և արագացնում բարդ լուծումների շուկա դուրս գալու ժամանակը՝ ավտոմատացնելով կոդերի ստեղծումը և հնարավորություն տալով արագ փոխակերպում գաղափարից հավելված: 

«Սա մեր ստարտափի առաջին հրապարակային ելույթն էր։ Մրցույթում հաղթելը մեզ լրացուցիչ վճռականություն տվեց առաջ գնալու և հաջողության հասնելու համար: Սա նաև լրացուցիչ պատասխանատվության զգացում է առաջացրել՝ արդարացնելու մեր նկատմամբ ունեցած ակնկալիքներն ու վստահությունը»,-ասում է Nomiq-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տաթև Ավագյանը։

EWC-ն այս տարվա մրցույթի համար ստացել էր շուրջ 60 հայտ, որոնցից միայն 10-ին հաջողվեց GEN-ի միջազգային ժյուրիի ընտրության փուլն ու հասնել ազգային եզրափակիչ։

EWC Armenia 2024-ի ազգային հաղթողների ճանապարհորդությունը կշարունակվի համաշխարհային մրցույթի նախապատրաստմամբ: EWC Global Finals-ը, որը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի դեկտեմբերի սկզբին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում, աշխարհի ամենահեռանկարային ստարտափներին բացահայտելու մեկ տարվա աշխատանքի գագաթնակետն է: Այս միջոցառումն ընդգրկում է մի շարք ելույթներ և մասնակիցներին առաջարկում է հնարավորություններ՝ հանդիպելու ներդրողների հետ ամբողջ աշխարհից: EWC վիրտուալ ճամբարը Top 250-ի համար տեղի կունենա սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում, իսկ EWC 100-ի ընտրությունը նախատեսված է հոկտեմբերի 15-ին: EWC Top 100-ում ներկայացվում են աշխարհի ամենահեռանկարային ստարտափները, որոնք ընտրվելու են Գլոբալ եզրափակիչի լավագույն մրցանակների համար մրցելու համար:

Որպես Հայաստանում ազգային կազմակերպիչ՝ EPIC-ը հյուրընկալել է EWC-ի երեք հաջող եզրափակիչ։ Այս միջոցառումը դարձավ իրականություն՝ համախմբելով հայկական ստարտափ էկոհամակարգի առանցքային դեմքերին, և միաժամանակ, բացահայտելով ու հարթելով ճանապարհ հայկական լավագույն ստարտափների համար դեպի համաշխարհային հարթակ։

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]

 
 
 
 
 
 
 
Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике