Сегодня: 15 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Գործ ունենք մարդկանց հետ, որոնց արժեքային համակարգի ամենաբարձր տեղում իշխանությունը ամեն գնով պահելն է. նրանք պատրաստ են ամեն ինչի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին կարմիր և սև բերետավորների կողմից ուժի կիրառման անհամաչափության մասին խոսելով՝ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ընդգծում է՝ բազմիցս ասել են այն մասին, որ սա անպատժելիության հետևանք է, ընդ որում՝ չպետք է առաջնային դիտարկել ոստիկանության համակարգը:

«Դիմադրության շարժումից մնացած գործերը մինչև հիմա դեռ ուժի մեջ են: Քաղաքացուն վարչական ձերբակալման ենթարկելիս կադրերում չի էլ երևում՝ այդ մարդն, ի վերջո, փողոցը փակո՞ւմ է, թե՞ ոչ, մի քանի րոպե առնվազն մայթով քայլում է, գալիս են բերետները, ձերբակալում են շատ կոշտ ձևով, արդյունքում ձեռքը կոտրվում է: Այդ դեպքով հանցագործության մասին հաղորդում ենք տվել, քննել են, բացահայտել, թե ով է եղել, կադրերը կան, ամեն ինչը կա, մարդն ընդունում է, որ ինքն է եղել ձերբակալողը, բայց քննչական մարմինը գտնում է, որ հանցագործություն չկա, ուժը եղել է համաչափ: Մյուս դեպքը, որը շատ ավելի հայտնի է հանրությանը, մեր զոհված տղաների ծնողների դեմ ուժի կիրառումն է Եռաբլուրում:

Այստեղ խնդիրը միայն ոստիկանությունը չէ, քննչական, նաև դատախազական մարմինները քննում են, հետո ասում են՝ ոչինչ չկա, որևէ մեկին պատասխանատվության չեն կանչում, և դրա հետևանքով ստեղծվում է անպատժելիության մթնոլորտ այսպիսի հետևանքներով: Մարդիկ իրենց իրավունք են վերապահում անել ամեն ինչ՝ ըստ իրենց բարոյականության, խղճի, ներքին զսպիչների, իսկ մենք տեսնում ենք, որ շատերը ներքին զսպիչներ չունեն, որոշներն ունեն, շատերը չունեն: Փարիսեցիություն եմ համարում ասելը, որ գնացեք, հաղորդում տվեք, տալիս ենք, տեսնում ենք, որ արդյունավետ չէ, փարիսեցիություն եմ համարում, երբ ասում են, թե ծառայողական քննություն ենք անում, դա արդյունավետ մեխանիզմ չէ, քանի որ իրենք են որոշում իրենց աշխատակիցների ճակատագիրը: Այստեղ որևէ անկախության էլեմենտ չկա, սրանք չաշխատող բաներ են: Փարիսեցիություն եմ համարում այն, որ խոսում են այն մասին, թե իրավական համակարգն առկա է, և մարդիկ իրենք արդյունավետ միջոցներ ունեն:

Կարող եք կարդալ մեր Քրեական դատավարության օրենսգիրքը: Այն հնարավորություն է տալիս, որ անձն ինքը քրեական հայցով դիմի դատարան նման դեպքերում: Այս քպականների կառավարությունը կիրառության մեջ չի դրել մասնավոր մեղադրանքի ինստիտուտը՝ քրեական հայց հարուցելը: Շուրջ երկու տարի է, ինչ օրենսգիրքն ուժի մեջ է, բայց այդ մեխանիզմն ուժի մեջ չեն մտցնում, որովհետև գրված է, որ ուժի մեջ կմտնի, երբ կստեղծվեն առանձին դատարաններ: Դատարաններ չեն ստեղծվում, հետևաբար ուժի մեջ չի մտնում, հետևաբար մարդը զրկված է արդյունավետ միջոցից: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ սա միայն ոստիկանական համակարգի խնդիրը չէ, սա քաղաքական խնդիր է այն առումով, որ քպական իշխանությունը ամեն ինչ անում է, որ ոստիկանության որոշ ստորաբաժանումներ դուրս բերի օրենքի կիրառությունից, վեր դասի օրենքից, որպեսզի այդ ոստիկանական ուժերը լինեն ոչ թե իրավակարգ ապահովող, այլ ՔՊ-ի իշխանությունը ապահովող ստորաբաժանումներ: Ի տարբերություն ոստիկանության մյուս ստորաբաժանումների, որոնք պայքարում են հանցավորության դեմ, այս ստորաբաժանումները, կարծեք թե, պայքարում են ժողովրդի դեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիքյանը:

Իրավապաշտպաններն ու փաստաբանները բազմիցս նշել են՝ կարևոր է, որ հետագայում պատասխանատվության ենթարկվեն թե՛ ապօրինի հրաման տվողները, թե՛ դրանք կատարողները: Կարո՞ղ ենք փաստել, որ հաջորդ իշխանությունների առջև նման պահանջ կդրվի: «Լինելու եմ այն մարդկանցից մեկը, որ երկու բան է պահանջելու հաջորդ իշխանությունից: Առաջին՝ ջարդել այս արատավոր շղթան: Այն դատավորներին, որոնք ունեն իշխանության բոլոր որոշումները դակելու համբավ, այն քննիչներին, դատախազներին, որոնք այդ նույն համբավն ունեն, ոչ թե շարունակեն օգտագործել, այլ նրանց կանչեն պատասխանատվության՝ նրանց արատների և միմիայն արատների համար, ու ոչ մի դեպքում ավելի:

Նրանց հարցեր ուղղեն, պատասխաններ չունենալու դեպքում քրեական հետապնդումներ հարուցեն: Լինելու եմ այն մարդկանցից մեկը, որն այդ հարցը բարձրացնելու է: Հակառակ դեպքում այս արատավոր շրջանից դուրս չենք գա, ու հաջորդ իշխանությունը մնացականմարտիրոսյանների օգտագործման ավանդույթը կշարունակի, անունները կարևոր չեն, ամենարտահայտիչ անունն եմ ասում: Այն մարդկանց համար, որոնք մեր երկիրն ուզում են տեսնել իսկապես զարգացող, այլ ոչ թե անընդհատ պերմանենտ ցնցումների մեջ, դա ընդունելի վիճակ չէ: Այս առումով լինելու եմ այդ մոտեցման կողմնակիցը, օգտագործելու եմ այս ընթացքում իմ ձեռք բերած հեղինակությունն այդ խնդիրն առաջ մղելու համար, եթե դրա կարիքը լինի:

Երկրորդ՝ շատ կարևոր եմ համարում Բագրատ Սրբազանի առաջ մղած հաշտության օրակարգը, բայց նաև կարևոր եմ համարում Սրբազանի վերապահումը, որ հաշտության օրակարգը ենթադրում է նաև արդարություն և արդարադատություն: Պետք է առնվազն առավել արտահայտիչ դեպքերով լինի քրեական հետապնդում, մարդիկ պետք է ունենան պաշտպանության հնարավորություն, ոչ մի դեպքում դա չպետք է վերածվի ինքնադատաստանի, պետք է գտնվեն իրավական լուծումներ, և դրանցով պետք է վերջակետ դրվի այս արատավոր ավանդույթին»,-նշում է մեր զրուցակիցը:

Որպես նման արտահայտիչ դեպք կարող ենք նշել այն, մեղմ ասած, զազրելի միջադեպը, երբ մայիսի 28-ին սև բերետավորները թույլ չտվեցին Վեհափառ հայրապետին և հոգևոր դասի ներկայացուցիչներին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր: «Օրինականությունը՝ մի կողմ, սա առաջին հերթին մեր բարոյականության հետ կապ ունեցող հարց է: Իմ համոզմունքն այն է, որ ցանկացած երկիր, պետություն պահում են ոչ միայն ու ոչ այնքան գրված օրենքները, որքան չգրված օրենքները: Սա այն դեպքն է, երբ չգրված օրենքների ամենախայտառակ, ամենաանպատկերացնելի խախտումները տեղի ունեցան: Այստեղ ավելի շատ բարոյական պարսավանքի ինստիտուտն է գործում: Ոչ միայն ոստիկաններ էին նրանց ղեկավարում, առաջին հատվածում վստահաբար նրանց ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանի «ախրանիկը»՝ Պետական պահպանության ծառայության աշխատակիցը: Այդ ծառայությունը Նիկոլ Փաշինյանը հանեց ազգային անվտանգության ծառայությունից և առանձին ծառայություն դարձրեց:

Գտնում ենք, որ պետք է լինի հանրային պարսավանք: Ինքս համապատասխան տեսանյութից սքրինշոթ տեղադրեցի, պարզվեց, որ այդ մարդը գոռում է՝ ուժեր բերեք, ուժեր բերեք, չթողնեք, որ անցնի, ինչը տեսանյութում չի երևում: Շատ արագ բացահայտվեց, թե ում մասին է խոսքը: Եղիշե կամ Եղիշ Հակոբյան անունով մեկն է, որ նախկինում բերետներից է եղել, այնտեղից է տեղափոխվել: Կարծում եմ, որ սա եզակի օրինակ չէ, երբ առավել աչքի ընկած բերետներին նրանք տեղափոխում են ՊՊԾ: Չեմ բացառում, որ երբ ժամանակը գա, կպարզվի, որ այդ մարդը ժամանակին աչքի է ընկել մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքով, դրա համար էլ նրան տեղափոխել են Նիկոլ Փաշինյանի անձնական պահակազոր, որը զբաղվում է նրա անձնական անվտանգությամբ: Հանրային պարսավանքի ինստիտուտը պետք է գործի, ինչ-որ պահի այն անպայման իր արդյունքը տալու է»,-հավելում է իրավապաշտպանը:

Ուժի անհամաչափ կիրառում, հակաօրինական գործողություններ, հոգևոր դասի հանդեպ ոչ թույլատրելի վերաբերմունք: Սա սեփական վախերի ցուցի՞չ է և արվում է բացառապես իշխանությունը պահելու համա՞ր: «Գործ ունենք մարդկանց հետ, որոնց արժեքային համակարգում ամենաբարձր տեղում գտնվում էր իշխանության գալը, իսկ հիմա իշխանությունը պահելն ամեն գնով: Գործ ունենք այդպիսի մարդկանց հետ, և նրանք պատրաստ են ամեն ինչի: Հայելիի սկզբունքը, երբ կիրառում ենք, այն խոսույթը, որ նրանց շուրթերից է հնչում՝ աթոռների են ձգտում և այլն, նրանց իրական հոգեբանությունն է ցույց տալիս, որովհետև այդ մարդիկ ուրիշ ոչ մի բանի պետք չեն: Նրանք մասնագետներ չեն, ինչի կպել են, տապալել են: Նրանք մի բանից են լավ՝ սև քարոզչությունից, մարդկանց սևացնելուց ու կեղտոտելուց, դրանով իրենց իրական և պոտենցիալ հակառակորդներին չեզոքացնել փորձելուց: Դրանից լավ են:

Միակ բանը, որով նրանք կարող են զբաղվել, տարբեր բռնապետական ռեժիմներին մասնագիտական ծառայություններ մատուցելն է, թե ինչպես կարելի է սևացնել ազնիվ մարդկանց: Գուցե այդ մասով կարողանան աշխատանք գտնել տարբեր երկրներում, բայց մեծամասնությամբ նրանք անհաջողակ, իրենց մրցակցային առավելությունների շնորհիվ ոչնչի չհասած մարդիկ են իրենց ոլորտներում, որոնք բախտի բերմամբ կամ պատահմամբ կամ իրենց ցածր վարքագծի շնորհիվ հայտնվել են իշխանության շրջանակներում և հիմա ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն իրենց դիրքն ամեն ինչի՝ հայրենիքի, մարդկանց հաշվին: Զուտ հոգեբանական տեսանկյունից, իհարկե, չընդունելով, կարելի է հասկանալ, թե այս մարդիկ ինչու են իրենց այսպես ցածր պահում»,-եզրափակում է Ռուբեն Մելիքյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проект АНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству Лермонтова Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Новый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работу Компания Ucom запустила сеть 5G в первых девяти городах Научитесь экономить. Международный день сбережений с Idram Junior Настала очередь приграничных сел: кто присоединится к инициативе? «Паст» Грузинская мечта и армянские галлюцинации Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизнь «Евразия» и музей дружбы армянского и русского народов отметили 110-летие Амо Сагияна Почему представители инициативы «АйаКве» отправились в Иракский Курдистан? «Паст»