Բաղրամյան գնալու ժամն էլ կգա, հիմա ուղղակի կգնանք որտեղ պետք է․ Բագրատ Սրբազան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տեղ ունենք գնալու, հարցում ունենք, նաև մեր կարևոր ուղերձը պետք է հղենք, ուղղակի կգնանք որտեղ պետք է։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում աջակիցներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Սայաթ-Նովայով ու Մաշտոցի պողոտայով, մնացածն էլ հընթացս, գնում ենք դեպի Հարավ-արևմտյան թաղամաս»,- ասաց նա։
Սրբազանը աջակիցներին ասաց, որ հստակ չի ասի՝ ուր են գնալու։
Երբ նրան ասացին՝ Բաղրամյան, նա պատասխանեց․ «Բաղրամյան գնալու ժամն էլ կգա, ինչպես անսպասելի հայտնվեցինք Կիրանցում, այդպես էլ այնտեղ կգնանք»։
Աջակիցներն էլ պատասխանեցին․ «Ոչ էլ ասեք՝ ուր գնաք, կգանք»։
Բագրատ Սրբազանը նաև անդրադարձավ երեկվա՝ կառավարության շենքի մոտ «հրեշտակի հայտնվելուն»։
«Քանի որ ես ասել էի Կիրանց hրեշտակի թևերով եմ գնացել, մտածեցի մերոնցից մեկն է, եկել է հրեշտակի թևերով ակցիա է անում, եկա նայեցի դեմքը, մերոնց հետ կապ չուներ, լրիվ ուրիշ հրեշտակ էր։ Ոստիկաններն էլ էին ուրախացել, ճիշտը որ ասեմ»,- ասաց նա։