ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Հունգարիայի ԱԳ նախարար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի, բայց դեռ ժամանակ կա դա կանխելու համար. այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պյոտր Սիյարտոն, որը Պրահայում մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գործընկերների հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռազմական էքսպրեսը լքել է նախավերջին կայարանը, և այժմ կարիք չկա մտածելու, թե ինչպես այն կհասնի վերջնական կանգառին»,- ասել է արտգործնախարարը Չեխիայի մայրաքաղաքում հունգարացի լրագրողների հետ հանդիպմանը։
Այնուամենայնիվ, Սիյարտոն հավելել է, որ «դեռ ժամանակ կա» կանխելու նման զարգացումը։