Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը, ինչպես նաև կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերը համաշխարհային մասշտաբով. այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակ-ուղերձում, որն ընթերցվել է Բաքվում Կասպյան նավթի և գազի 29-րդ միջազգային ցուցահանդեսի (Caspian Oil & Gas) բացման արարողության ժամանակ։
Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է տարածաշրջանում կայունության ապահովմամբ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է այս ուղղությամբ ջանքերին և հավակնություններին, ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածություններին։