Сегодня: 24 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Անգամ տուրիզմի ոլորտի վիճակագրությունն են մանիպուլյացիայի գործիք դարձնում

Պաշտոնական լրահոսից երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Զբոսաշրջության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը։

Հետաքրքրական է, որ Զբոսաշրջության կոմիտեի կողմից Նիկոլ Փաշինյանին նախորդ տարվա ամփոփման ներկայացումը համընկնեց օրեր առաջ Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) կողմից «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս-2024» վերտառությամբ զեկույցի հրապարկման հետ։ Համաշխարհային տնտեսական համաժողովն այս զեկույցը հրապարակում է երկամյա պարբերականությամբ՝ դրանում անդրադառնալով տարբեր երկրներٳմ և տարածաշրջաններٳմ ճանապարհորդٳթյան և զբոսաշրջٳթյան ոլորտٳմ նախորդ հրապարակٳմից ի վեր տեղի ٳնեցած զարգացٳմներին՝ նշելով արձանագրած առաջընթացը կամ հետընթացը: Զեկույցն անդարդարձել է նաև Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացումներին։

Համաձայն տարածված պաշտոնական մամլո հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանին զեկույցով հանդես է եկել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը, ով զեկույցի շրջանակներում արձանագրել է, որ 2023թ.-ին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը բացառիկ աճ է գրանցել՝ կազմելով 2 մլն 316 հազար 666՝ 2022թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ գրանցելով 40% աճ, իսկ 2019թ.-ի համեմատ՝ շուրջ 22%։ Սակայն, ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսի, զարգացումներն այդքան էլ դրական չեն, ինչպիսին փորձում են ներկայացնել Հայաստանի պետական գերատեսչությունները։

Նախ զեկույցը 2019թ.-ի համեմատ գրանցել էր ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ոլորտում Հայաստանի ինդեքսի նվազում 2.4%-ով և վարկանիշային դիրքի հետընթաց՝ 8 հորիզոնականով։

Ինչ վերաբերում է Հայաստան զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակի բացառիկ՝ 40% աճին, ապա տարրակուսելի է, թե ինչպես է Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսի նվազման պարագայում զբոսաշրջային այցելությունների աճ արձանագրվում։ Միգուցե խոսքը ոչ թե զբոսաշրջային, այլ պարզապես Հայաստան այցելուների քանակի մասին է, ինչպիսին են, օրինակ, ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության հետևանքով ՌԴ-ից մարդկանց մեծ ներհոսքը Հայաստան։ Դժվար է այս երևույթը զբոսաշրջություն համարելը։ Սա վկայում է այն մասին, որ թվային աճը չի կարելի համարել ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի զարգացման և իրականացվող բարենպաստ քաղաքականության արդյունք՝ այն պարզապես արտածին ու ժամանակավոր գործոնների ազդեցության հետևանք է։

Տարածված պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ նշվում է, թե վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք այս ամենն ազդակ է, որ ոլորտում ճիշտ ուղղությամբ ենք ընթանում: «Միանշանակ, այցելությունների վիճակագրությունն էլ է դա ցույց տալիս»,- նշել է կոմիտեի նախագահի պարտականությունները կատարողը:

Սակայն միջազգային կառույցների գնահատականները բնավ չեն վկայում ճիշտ ուղղությամբ ընթանալու մասին։ Նախ Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսի համաձայն 2019թ. համեմատ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունեցել վարկանիշային դիրքի նահանջ։ Ինդեքսի գրեթե բոլոր ենթաինդեքսներով Հայաստանի վարկանիշային դիրքի վատթարացման համատեքստում զեկույցն արձանագրում է, որ միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է, Հայաստանը բնության գեղատեսիլ վայրերի, կենդանական ու բուսական բազմազանության և մշակութային ժառանգության առումով գրավիչ երկիր չէ, իսկ դա վկայում է տարբեր միջազգային կառույցներին, շահագրգիռ կողմերին և պոտենցիալ զբոսաշրջիկներին Հայաստանի իրական պատկերը ներկայացնելու ուղղությամբ պատկան մարմինների անարդյունավետ աշխատանքի մասին։

Այս է փաստում նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանի Հայաստանի հարևան երկրների գնահատականները շատ ավելի բարձր են։ Ավելորդ է խոսելն այն մասին, որ զեկույցն արձանագրում է ՀՀ տնտեսական աճի վրա ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի աճի ազդեցության էական թուլացման մասին։ Սակայն այս մեկնաբանություններն ինչպես Զբոսաշրջության կոմիտեն, այնպես էլ Փաշինյանի ողջ կառավարությունը որոշել են չտեսնելու տալ և հիմք ընդունել միայն այն, ինչը հնարավոր է փաթաթել գեղեցիկ ժապավենով ու հրամցնել հասարակությանը։

Ակնկալելի է, որ հերթական ասուլիսի կամ հանրային ելույթներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա ինքնահոսին թողնված զբոսաշրջային ոլորտի այս ցուցանիշներին՝ ինչպես միշտ դրանք ներկայացնելով որպես դրական ու պետական արդյունավետ կառավարման աշխատանքի արդյունք, ինչը սակայն բացառապես արտաքին գործոնների ու ժամանակավոր հանգամանքների ազդեցության հետևանք են։

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике