Сегодня: 24 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«ԶՊՄԿ»-ին պատկանող Մշակույթի պալատը քաջարանցիներին կարող է առաջարկել հանգստի, ինֆորմացվելու, մշակույթի ու ժամանցի հրաշալի տարատեսակ հնարավորություններ

Իրինա Հովհաննիսյանը՝ դրամաշնորհի, Քաջարանի մշակութային անցուդարձի ու այլ երկրների հետ միջմշակութային կապերի մասին

«Քաջարանի մշակույթի պալատի թիմը մասնակցել է «Artbox Hub»-ի դասընթացին, ավարտին ծրագիր ենք ներկայացրել 4 կետից բաղկացած, որից մեկը հավանության է արժանացել եւ դրամաշնորհ ենք ստացել: Մեր նախագիծը պետք է իրականացնենք օգոստոսի վերջին: Քանի որ ընդարձակ ծրագիր էր, փորձել ենք այլ աղբյուրներից եւս ֆինանսավորում հայթայթել»,- «Առավոտի»  հետ զրույցում նշեց Քաջարանի մշակույթի պալատի համակարգում գործող՝ Քաջարանի կինոթատրոնի տնօրեն Իրինա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ Եվ Քաջարանի կինոթատրոնը մեկն է այն հաստատություններից, որին այդ նպատակով դրամաշնորհ էր տրվել:

Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրել են ամեն տարի ամռանն անցկացնել փառատոներ, որոնք ընդգրկեն արվեստի ու մշակույթի տարբեր ճյուղերը՝ սկսած խոհանոցից,  վերջացրած կինոյով: Ընդ որում, այդ փառատոնի ընթացքում հայկական մշակույթին զուգահեռ ներկայացնելու են որեւէ այլ երկրի ու ժողովրդի մշակույթը:

«Կփորձենք ընդհանրություններ գտնել մեր եւ որեւէ այլ ժողովրդի մշակույթում: Առաջին փառատոնը, որ պետք է կայանա օգոստոսին, հայ-հնդկական համագործակցություն է, ունենք որոշակի կապեր եւ հնդկական համայնքի հետ աշխատելու որոշակի փորձ: Դրամաշնորհի գումարը կծախսենք տեխնիկական ձեռքբերումների եւ փառատոնի մասնակից խոհարարներին ներգրավելու համար, քանի որ ներկայացնելու ենք հայկական խոհանոցը: Այս տարի շեշտը կդնենք Սյունիքի խոհանոցի վրա, այդ նպատակով համագործակցելու ենք տեղական թանգարանների հետ, որպեսզի միջոցառումը ոչ թե ձեւական բնույթ կրի, այլ պատմական հիմք ունենա եւ լինի ուսուցողական նյութ: Արդեն Հնդկաստանի դեսպանի հետ կապեր հաստատելու պայմանավորվածություն  ունենք, իրենք պետք է օգնեն ներկայացնել հնդկական մշակույթը, համագործակցելու ենք նաեւ Հայ-հնդկական բարեկամություն ՀԿ-ի հետ: Փառատոնի ընթացքւոմ, ի թիվս այլնի, կանցկացվի պարային մրցույթ եւ վարպետության դասընթացներ: Կներկայացնենք Սյունիքի տարածաշրջանի պարերը, հնդկական կողմից էլ՝ իրենց ազգային պարերը: Այցելուները հնարավորություն կունենան սովորելու որոշակի շարժումներ ու պարելու մեզ հետ: Ինչպես արդեն ասացի, տարբեր ժանրեր եւ ոլորտներ են ներկայացվելու փառատոնի շրջանակում՝ գեղանկարչություն, գեղարվեստական անիմացիոն ֆիլմեր, երգարվեստ, փառատոնն էլ 2-3 օր կտեւի»,-նշեց Քաջարանի կինոթատրոնի տնօրենը:

Նրանից տեղեկացանք, որ փառատոնի մի մասն անցկացնելու են Քաջարանի մշակույթի պալատում, որն ունի պարի դահլիճ՝ նորագույն լուսավորությամբ, ձայնագրման ստուդիա, տարածք՝  ցուցահանդեսների համար, ժամանակակից կինոթատրոն՝ թվային տեխնիկայով: Իսկ փառատոնի փակումը, հավանաբար, բացօթյա կլինի, քանի որ, ըստ մեր զրուցակցի, ներկայացնելու են ոչ միայն հայկական տոնածիսական խաղերը, այլեւ հնդկական  Հոլին՝ գույների տոնը:  «Մենք հայկականը ներկայացնելու ենք հնդիկներին, հնդիկներն էլ իրենց մշակույթը՝ մեզ: Կարծում եմ՝ միջմշակութային շփումները եւ փոխադարձ ճանաչողությունը շատ կարեւոր են: Մեր փառատոնը ուսուցողական տարրեր է կրելու, այն զուտ ժամանցային չի լինելու, այսօր, առավել քան երբեւէ, հրատապ խնդիր է՝ ազգայինը պահպանելը, ինչպես նաեւ հարեւանների, բարեկամ երկրների մշակույթին հաղորդակից լինելը»,-նշեց նա:

Իրինա Հովհաննիսյանը հավելեց, որ Քաջարանի մշակույթի պալատը (տնօրեն՝ Նարա Մկրտչյան) վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում: Այն պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Հավելեց, որ  Քաջարանի համայնքապետի եւ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի աջակցությամբ Քաջարանի մշակույթի պալատում բացվել է «Վիքիմեդիա Հայաստան»  գիտակրթական հասարակական կազմակերպության 8-րդ Վիքիակումբը, որի նպատակներից է հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը, ստեղծել կրթության եւ գիտելիքի հավասար պայմաններ, համագործակցել կրթական հաստատությունների հետ՝ վիքիմեդիա նախագծերը կրթական գործընթացի մեջ ներառելու նպատակով։

Իրինա Հովհաննիսյանն ասում է, որ Քաջարանն արդյունաբերական քաղաք է, բայց մշակութային ավանդույթներ ունի, այստեղ կինոյի, թատրոնի, գրչի մեծագույն վարպետներ են հանդես եկել, այդ թվում՝ Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետիսյանը, Սարոյանը, Պարույր Սեւակը,  Մաթեւոսյանը: Նշեց, որ ցանկանում են կրկին  շեշտադրել  մշակութային տարրը. «Աշխատանքից հետո տուն վերադարձող քաջարանցիներին մեր Մշակույթի պալատը կարող է առաջարկել հանգստի, ինֆորմացվելու,  մշակույթի ու ժամանցի հրաշալի տարատեսակ հնարավորություններ: Մեզ մոտ ցուցադրվում են լավագույն ֆիլմերը, իրականացվում տարբեր կրթական ծրագրեր, ինչքան հնարավոր է՝ անվճար ցուցադրություններ ենք կատարում, համագործակցում ենք տարածաշրջանի կրթական հաստատությունների հետ, Երեւանում Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ ենք համագործակցում: Ուրախալի է, որ մեզ դիմում են ռեժիսորներ, որոնք  առաջարկում են  իրենց ֆիլմերը ցուցադրել, ինչը սիրով անում ենք»: Ամենավառ իրադարձություններից մեկը մայիսի 27-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Քաջարանի մշակույթի պալատի  նախաձեռնությամբ կայացած Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումն էր։ Հենվելով շանսոնյեի հուշերի եւ հարցազրույցների վրա՝ ներկայացվել է Ազնավուրի կյանքը՝ նրա մանկությունից մինչեւ հաղթարշավը աշխարհի մեծագույն բեմերում։

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Լուսանկարները տրամադրել է Իրինա Հովհաննիսյանը:

«Առավոտ» օրաթերթ

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике