Վարչախումբը փորձում է ահաբեկել արցախցիներին
Պարեկները երեկ մի քանի ժամ անցկացրել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում, եկել էին առգրավելու Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Ըստ փաստաբանի, իբր Շահրամանյանի` թմրանյութերի մեջ մեղադրվող խորհրդականի հետ կապված քրեական գործով։
Ականատեսների վկայությամբ՝ պարեկները գրեթե կոտրել են դարպասը և ներխուժել ներկայացուցչություն, այնտեղ մի քանի ժամ անցկացրել, ապա հեռացել՝ մեքենան իրենց հետ չտանելով։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ տեղի ունեցածը դասական քաղաքական հետապնդման ակտ է։
Իրականում գործող իշխանություններն այս կերպ փորձել են ահաբեկել Արցախի իշխանություններին, ցույց տալ թե ո՞վ է Հայաստանում հարցեր լուծողը, մյուս կողմից՝ այդ կերպ արցախցիներին հունիսի 9-ի հանրահավաքից առաջ հասկացրել են, որ Գալստանյանին պաշտպանելու դեպքում իրենք ևս հայտնվելու են գործող իշխանությունների և իրավապահ համակարգի թիրախում, եթե Փաշինյանը չի խնայում Արցախի նախագահին, ապա ցանկացած արցախցի պաշտոնյա էլ կարող է իրեն վտանգված զգալ։
Շահրամանյանն, իհարկե, որևէ գործով մեղադրյալի կարգավիճակ չունի, բայց քննիչներն ու պարեկները երեկ իրենց չափազանց լկտի են պահել Արցախի ներկայացուցչությունում, հասկացրել, որ հրահանգ ունեն ցանկացած շեղման դեպքում ձերբակալել, ապա և կալանավորել յուրաքանչյուրին, ով կփորձի աջակցել ընդդիմադիր շարժմանը։
Մանե Իսրայելյան