ԱՄՆ-ը և Ֆրանսիան փորձում են տեղավորվել տարածաշրջանում
Մինսկի խմբի լուծարումն առաջին հերթին ձեռնտու է հենց Իլհամ Ալիևին, թե՛ Արևմուտքը և թե՛ Ռուսաստանն այս իմաստով չեն ցանկանում կորցնել իրենց դիրքերը, քանի որ արցախյան կարգավորման փոխարեն, Մինսկի խումբը 30 տարուց ավելի զբաղվել է ավելի շուտ գերտերությունների շահերի առաջ մղմամբ։
Ուշագրավ է, որ հենց այսօր Հայստան է այցելելու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը, որը հանդիպելու է նաև բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Օ'Բրայենի հիմնական և կարևոր առաքելությունը Հայաստանում իրավիճակին ծանոթանալն է։ Արևմուտքում հրաշալի հասկանում են, որ Փաշինյանը երկար չի կարող մնալ և հարկավոր է նրան հետնորդներ պատրաստել, կամ էլ կապեր հաստատել գործող ընդդիմության ներկայացուցիչների, Բագրատ Սրբվազանի հետ, իրենց ազդեցությունը Հայաստանում չկորցնելու համար։
Ասել, որ ընդդիմությունն այս հանգամանքը չի հասկանում, սուտ կլինի, ինքը՝ Բագրատ Սրբազանը, նախօրեին անգլերենով և ռուսերենով ուղերձներ է հղել ուղղված միջազգային գործընկերներին, որտեղ նշել է, որ արժանապատիվ հարաբերություններ է պահպանելու բոլոր երկրների՝ այդ թվում Արևմուտքի և Ռուսաստանի հետ, ինչը նշենք քաղաքական իմաստով չափազանց խելացի և կշռադատված քայլ էր Բագրատ արքեպիսկոպոսի կողմից։
Սերինե Այվազյան