Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Ucom ընկերության նորարար ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճն քաղաքում։
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով։
Ընդ որում, մինչև օգոստոսի 31 ներառյալ Ucom ցանցին միացող Նոր Հաճնի բնակիչների համար ընկերությունը նախատեսել է մի շարք ակցիաներ: Մասնավորապես, Unity 7000 կամ զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, փաթեթից կօգտվեն երեք ամիս անվճար։ Ավելին՝ առաջին 30 բաժանորդագրվողները որպես նվեր կստանան նաև սմարթֆոն։
Ucom-ը նաև շարունակում է հոգ տանել մարզերի բնակիչների մասին Նոր Հաճնը բացառություն չի դարձել։ Այս անգամ ընտրվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այգին, որտեղ բնակիչները կարող են օգտագործել նորագույն Wi-Fi 6 տեխնոլոգիայով կառուցված Ucom ինտերնետից:
«Այս տարվա մեջ սա արդեն երրորդ բնակավայրն է, որտեղ մենք գործարկել ենք մեր ֆիքսված ցանցը։ Մեր նպատակն է, որ Հայաստանում հնարավորինս շատ մարդիկ հնարավորություն ունենան օգտվել որակյալ ու ժամանակակից կապի ծառայություններից։ Բացի այդ, մենք մեր բաժանորդների համար ստեղծել ենք հարմարավետ փաթեթներ, որոնք ներառում են ֆիքսված ինտերնետ, շարժական կապ ու հեռուստատեսություն և այդպես ավելի մատչելի են ստացվում։ Նաև հուսով եմ, Նոր Հաճնի բնակիչները սիրով կօգտվեն մեր տրամադրած անվճար Wi-Fi կապից», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Պարոն Յիրիկյանն այցելեց նաև քաղաքում ընկերության առաջին բաժանորդին՝ Նարեկ Վիրաբյանին, ում նվիրեց Unity 20.000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։
«Ucom-ից օգտվում ենք, շատ գոհ ենք՝ շատ արագ է։ Մենք շատ ուրախ ենք, որ արդեն Նոր Հաճնում էլ կա Ucom-ը։ Այսօր որպես առաջին բաժանորդ 6 ամսվա բաժանորդագրություն ստացանք նվեր և հեռախոս, շատ շնորհակալ ենք Ռալֆ Յիրիկյանին։ Մենք շուտվանից սպասում էինք, որ Հաճնում Ucom լինի», - ասել է Նարեկ Վիրաբյանը։
Հավելենք, որ 2024 թվականի սկզբին Ucom ֆիքսված ցանցը գործարկվել է նաև Աշտարակում և Արտաշատում։