Որքան ուժայինների հրամանատարները փութաջանորեն կրակեն ժողովրդի վրա, այնքան արագորեն են զոհաբերվելու. Դավիթ Սարգսյան
Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
- Որքան մոլեգնեն թշնամախմբի բռնաճնշումները, այնքան ցավագին է լինելու հանգուցալուծումը հենց իրենց համար, վկան` ամբողջ համաշխարհային պատմությունը:
- Որքան ուժայինների հրամանատարները փութաջանորեն կրակեն ժողովրդի վրա, այնքան արագորեն են զոհաբերվելու` նետվելով բանտերը կամ կադրային աղբանոցը հենց սրանց կողմից, վկան` այս վեց տարում գեներալ դարձածների ճակատագիրը:
- Եվ որքան «չեզոքներն» աչք փակեն խուլիգանախմբի այսօրվա ոհմակային հարձակումների վրա, այնքան իրենք են անիրավվելու, թող որ` «ապաքաղաքական» մոտիվներով, վկան, օրինակ, Ֆիրդուսից կամ Կոնդից վտարվող ՔՊ ընտրածները:
Աստված բոլորին դատավոր...