«Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստը
Հայ-ռուսական գործարարի և ներդրողների երկխոսության ակումբը` «ՌԱՊԻԴ»-ը, որը միավորում է ավելի քան 40 գործարարների, այս տարի հյուրընկալվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից «Քորթյարդ բայ Մարիոթ Երևան» հյուրանոցում։
Առաջատար ընկերությունների մասնակցությամբ, այդ թվում նաև հայտնի բրենդներ ու ներկայացուցչություններ ի դեմս` «Օզոն», «Քեյթերինբուրգ», «Դվին» գրուպ, «Կարկոմավտո», «Երեմյան Փրոջեքթս», «Գեոպրոմայնինգ գոլդ», «Ռուսատոմ սերվիս», «Աերոֆլոտ» և այլ ընկերությունների, քննարկվել են համագործակցային նոր նախաձեռնությունների, ինչպես նաև ներդրումային միջավայրի և տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր:
«Արագ փոփոխվող աշխարհում՝ այս նոր մարտահրավերների համատեքստում, գործարար համայնքի պրոֆեսիոնալիզմը, միասնությունն ու շարունակական փոխգործակցությունն է նպաստում նոր նախաձեռնությունների ստեղծմանը: Այդ առումով, «Գալաքսի» ընկերությունների խմբում մենք մեր հանձնառությունն ենք համարում թափանցիկ ու համագործակցային վարքը, փորձի փոխանակումը գործընկերների հետ` նպաստելով գործարար համայնքի զարգացմանը և որպես հետևանք մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը և բարեկեցության բարելավմանը»,-իր ելույթում նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:
Համաժողովի ընթացքում քննարկվել է հայ-ռուսական գործարար կապերի զարգացման հնարավորություններն ու նոր ուղղությունները, իսկ մասնակիցները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց ընկերությունների գրանցած հաջողությունները։ Ռուսաատանի Դաշնության առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոնիր խոսքում ընգծել է բիզնեսի ներկայացուցիչների և ՌԴ Առևտրային ներկայացուցչության միջև համագործակցության կարևորությունը։
«Համաշխարհային տնտեսական զարգացման ընթացքում չափազանց կարևոր է համընթաց քայլել տեխնոլոգիական նորարարությունների և ինովացիոն լուծումների հետ։ Այդ նպատակով էլ հենց մեծապես կարևորում ենք նման հանդիպումներն ու երկխոսությունները»,-նշել է Աննա Դոնչենկոն:
Մասնակիցները քննարկել են նման շփումների պարբերականության բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև գործարար համայնքի բարելավմանն ուղղված այլ էական հարցեր։
«Գալաքսի» ընկերությունների խումբը հայկական հոլդինգային ընկերություն է, որը հիմնադրվել է Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, և որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունը անդամակցում է նաև Եվրոպական բիզնես ասոցիացիային, Ամերիկաի առևտրի պալատին, Հայ-բրիտանական գործարարության պալատին Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատին, Գերմանական բիզնես միավորմանը:
Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտաքին տնտեսական շահերը ներկայացնող պետական մարմին է: Ի թիվս այլոց՝ Առևտրային ներկայացուցչության հիմնական գործառույթներն են Հայաստանի պետական մարմինների և գործարար շրջանակների հետ կապերի հաստատումը և պահպանումը, Հայաստանի Հանրապետության հետ ՌԴ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական մարմինների աշխատանքներին աջակցության ցուցաբերումը, արտաքին տնտեսական կապերի զարգացման հարցերով միջոցառումների իրակացնումը: