Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջանների ճանապարհների միջին նորոգում
Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում մեկնարկել են ճանապարհների միջին նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները:
Ժամանակի ընթացքում քայքայված ու վնասված փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատվում են:
Ըստ հերթականության աշխատանքները կմեկնարկեն նաև մյուս վարչական շրջաններում։