Ռազմական հեղաշրջման փորձ՝ Բոլիվիայում. երկիրը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել լեգիտիմ ընտրված նախագահին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բոլիվիայում ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել. գործողությունը գլխավորած գեներալ Խուան Խոսե Զունիգան ձերբակալվել է, ներկայում ոստիկանական բաժանմունքում է, հայտնում է Bolivia TV-ն։
Բոլիվիայի գլխավոր դատախազությունը Զունիգային մեղադրել է ահաբեկչության և զինված ապստամբության համար։ Ընդ որում, գեներալը լրագրողներին հայտնել է իրադարձությունների իր վարկածը։ Նրա խոսքով՝ ինքը հունիսի 23-ին խոսել է նախագահ Լուիս Արսեի հետ, և վերջինս խնդրել է օգնել իրեն բարձրացնել իր ժողովրդականությունը։
Չորեքշաբթի տեղական ԶԼՄ-ները հայտնել էին զինվորականների հավաքի մասին Մուրիլոյի հրապարակում, որտեղ գտնվում են կառավարական շենքերը։ Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն կոչ է արել հարգել ժողովրդավարությունը և տեղի ունեցողը որակել է հեղաշրջման փորձ։ Այն գլխավորել է գեներալ Խուան Խոսե Զունիգան, որը հեռացվել էր բանակի հրամանատարի պաշտոնից։
Արսեն նշանակել է նոր ռազմական ղեկավարություն:Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, միջազգային հանրությանը և երկրի բնակչությանը կոչ է արել հարգել ժողովրդավարական արժեքները և աջակցել սահմանադրությամբ և օրինականորեն ընտրված նախագահի կառավարությանը։
Հունիսի 26-ի կեսօրին զորամասերը շրջափակել են Լա Պասում գտնվող կառավարական պալատը։ Զրահամեքենաների օգնությամբ նրանք փորձել են կոտրել դռներն ու ներխուժել շենք։ Գեներալ Զունիգան ասել է, որ ցանկանում է «վերադարձնել հայրենիքը», ցրել ներկայիս կաբինետը և հավաքել նորը։ Նախօրեին նա ազատվել էր պաշտոնից, սակայն հրաժարվել էր հրաժարական տալ։