Գրեփլինգի ֆեդերացիան ՀԱՕԿ-ից աջակցություն է խնդրել և իմ կողմից ստացել դրական արձագանք․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
![](/timthumb.php?src=/disc/29-06-24/63874514ab1c47d34dd53333798cf40b.jpg&w=708)
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է և կից տեղադրել տեսանյութ.
Օլիմպավանում հյուրընկալել էի գրեփլինգ մարզաձևի ներկայացուցիչներին:
Վերջին տարիներին այս մարզաձևով զբաղվող մարզիկները լուրջ հաջողություններ են գրանցել՝ նվաճելով 133 մեդալ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
Քանի որ մեր երկրում այս մարզաձևը պետական օժանդակություն չունի, ֆեդերացիան ՀԱՕԿ-ից աջակցություն է խնդրել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին մասնակցելու համար, և իմ կողմից ստացել դրական արձագանք:
Հայաստանը սպորտում աշխարհի հզորների հետ է ոտք մեկնում ու հաղթում, և դա անշուշտ հպարտության աներևակայելի զգացողություն է պարգևում համայն հայությանը:
Իսկ այսօր մեր երկրին պետք են ուժեղ ու նպատակասլաց երիտասարդներ: Մենք հաղթանակների կարիք հիմա շատ ունենք: