Сегодня: 23 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԴԻԱԼՈԳ կազմակերպության հովանավորությամբ լույս է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի 2024 թ․ երկրորդ համարը

Հայաստանի միակ ռուսալեզու գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիրը՝ «Լիտերատուրնայա Արմենիան» առաջին անգամ լույս է տեսել հեռավոր 1958 թվականին։ Այդ պահից սկսած ամսագում հրատարակվում են հայ գրականության դասական և ժամանակակից լավագույն ստեղծագործությունները։

Այս տարիների ընթացքում ամսագիրը ծառայում է այլ երկրների հետ Հայաստանի մշակութային կապերի ամրապնդմանը՝ ներկայացնելով նրա արվեստը, գիտությունը, պատմությունը, զարգացման ժամանակակից փուլի հրատապ խնդիրները։ Հայ գրողների տարբեր լեզուներով հրատարակված տասնյակ գրքեր խմբագրության աշխատակիցների՝ իրենց գործի իսկական վարպետների ջանքերի արգասիքն են։     Խմբագրությունը ստեղծել է գրականության ստեղծագարծությունների տողատակերի շտեմարան, որի հիման վրա այդ ստեղծագործությունները ռուսերենից թարգմանվում են նաև այլ լեզուներով։

Պահպանել և բազմապատկել ընդհանուր մշակութային ժառանգությունը

 2024 հունվարին ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանը պայմանագիր են ստորագրել  մշակութային-լուսավորչական և հրատարակչական ոլորտներում համապարփակ համագործակցության վերաբերյալ։  Մարտ ամսին լույս է տեսել ամսագրի այս տարվա առաջին, իսկ հունիսին՝ երկրորդ համարը։

Ըստ Յուրի Նավոյանի, ինքը «Լիտերատուրնայա Արմենիայի» խմբագրություն է եկել իբրև ընթերցող, որը ծանոթ է այս ամսագրին դեռևս դպրոցական նստարանից։

«Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիրը հայկական քաղաքակրթությունը և հայ հեղինակներին արտաքին լսարանին ներկայացնելու հիմնական կրթա-գիտական և մշակութային հիմնական խողովակներից է։ Այն հարթակ է, որը համախմբում է ոչ միայն Հայաստանի ռուսալեզու մտավորական հանրությանը, այլ նաև տարբեր ազգություններ ներկայացնող Հայաստանի բարեկամներին, – ասում է ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավար, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրի Նավոյանը։ – Եվ մեր թիմի շագահրգռությունն այն է, որ պահպանվեն ամսագրի հենց այս հատկանիշները, որոնց հանրագումարում այն դառնում է ազգերի փոխգործակցության և փոխըմբռնման բովանդակային էպիկենտրոն»։    

Հայաստանը և Ռուսաստանը ոչ միայն պետություններ են, այլ նաև ինքնատիպ քաղաքակրթություններ, որոնք հարուստ պատմա-մշակութային ժառանգության կրողներ են։ Հայ-ռուսական համագործակցության տարբեր մակարդակներում մենք հաճախ ենք լսում մեր ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման և բազմապատկման անհրաժեշտության մասին, նշում է Նավոյանը։

«Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիրը կենդանի հուշարձան է, որը լավագույնս խորհրդանշում է մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունն ու ճակատագիրը, – շարունակում է Յուրի Նավոյանը։  – Այն նաև երկխոսություն վարելու, հեղինակների զգացմունքների, ապրումների միջոցով մեր երկրների և ժողովուրդների այսօր ապրած ուրախություններն ու տագնապները միմյանց փոխանցելու արդյունավետ կամուրջ է։   Այդ փոխգործակցության ամրապնդման համար մենք նախատեսում ենք հիմնել ամենամյա միջազգային «Գրական երկխոսություն» մրցանակ, ուր ամսագրին և նրա հեղինակներին էական դեր է վերապահվելու»։

Նալբանդյան. այն մարդիկ, որոնք մշակույթի համար միջոցներ չեն խնայում, պետական մտածողություն ունեն

        2024 թվականի հունվարից «Լիտերատուրնայա Արմենիայի» շապիկին զետեղված է ԴԻԱԼՈԳ կազմակերպության լոգոն։  «Մեր համագործակցությունը սկսվել է բոլորովին վերջերս, դրա համար ինչ-որ եզրակացություններ անել կամ ինչ-որ բան նախատեսել չեմ կարող։ Բայց կարող եմ վստահորեն հայտարարել հետևյալը․ այն մարդիկ, որոնք մշակույթի համար որևէ միջոց չեն խնայում, պետական մտածողություն ունեն։ Նրանք պետական գործիչներ են։ Եվ հանձին Յուրի Նավոյանի հենց այդպիսի մարդու եմ տեսնում, – իր կարծիքն է ներկայացնում ամսագրի գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանը։ –  Նա այս ամենը անում է ինչ-որ աննկատ կերպով, խմբագրության առաջ որևէ պահանջ չդնելով։  Նա և իր ընկերները աջակցում են մշակույթին, նշանակում է, որ նրանք գնահատում են այն ամենը, ինչ որ մենք անում ենք։ Եվ դրա համար անչափ շնորհակալություն նրանց»։

«Գիտեք, մենք մի հրաշալի դիվանագետ ունեինք՝ Արման Նավասարդյան։ Նա ասում էր․ որքան շատ գիտեն, քեզ, քո արվեստը, մշակույթը, այնքան բարձր է քո երկրի հեղինակությունը, այնքան դու պաշտպանված ես», – նշում է Ալբերտ Նալբանդյանը։

Ելենա Խրուստալևա

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике