Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում ներկայացված է նաև 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում ներկայացված է նաև 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը
«44-օրյա պատերազմը ծանր փորձ էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար․ ավերածությունները, ավերիչ տեղահանումները և մարդկային կորուստները սրել են բնակիչների շրջանում Ադրբեջանի հանդեպ գոյություն ունեցող համընդհանուր վախի զգացումը:
Արտադատական սպանությունների հիշողություններ, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից խոշտանգումներ և քաղաքացիական անձանց առևանգումներ, այդ թվում՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց դեմ։ Հարցվածներից շատերը նշել են, թե որքան են վախեցել՝ հանդիպելով ադրբեջանցի զինծառայողների։ Նրանց հետ հանդիպելու հավանականությունը սպանության, խոշտանգումների կամ առևանգման վախ էր առաջացնում»,- նշված է զեկույցում։