Կառավարության նիստի օրակարգում է անշարժ գույքի հարկման բազայի վերաբերյալ փաթեթը. Այն վերաբերում է գույքահարկին
ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած փաթեթը, որի մասին հանրության որոշ շրջանակներ թյուրըմբռնում ունեն, թե «գույքահարկի բարձրացում» է առաջարկում։
Նկատի ունենալով սա, Կադաստրի կոմիտեն նախորդ շաբաթ տեղեկանք տարածեց, որում հակիրճ պարզաբանում է այն իրավիճակը, որից բխել է փաթեթի մշակումը, ինչ է անկալվում դրա ընդունումից հետո, եւ ինչ կապ կարող է այն ունենալ կամ չունենալ գույքահարկի չափի փոփոխությունների հետ։
Տեղեկանքին կարող եք ծանոթանալ Կոմիտեի պաշտոնական կայքում:
Թեմայի շուրջ լրատվամիջոցներին հարցազրույցներ են տվել Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը եւ տեղակալ Արայիկ Սահակյանը։
Զեկուցվելիք փաթեթում ներառված են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը եւ Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը։