Сегодня: 23 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավել վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում

Իդրամով ոչ միայն վճարելն, այլ նաև վճարում ընդունելը դարձել է must-have։ Անհպում, անվտանգ, արագ և մի շարք առավելություններով․ Իդրամով վճարում ընդունելու և գործընկեր դառնալու մասին զրուցել ենք Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի հետ։  

  • Իդրամ ընկերության պիտակները կարելի է հանդիպել ամեն քայլափոխին, մեծ սուպերմարկետներից մինչև բակային կրպակներ։ Ինչով է հարմար Իդրամով վճարում ընդունելը, ինչպես եք աշխատում գործընկերների հետ։ 

Հարցը բավականին ընդգրկուն է, այնպես որ ամեն ինչի մասին՝ հերթով (խմբ․ ժպտում է)։ 

 

Իդրամով վճարում ընդունելը մատչելի է

Վաճառակետերը հաճախ են նախընտրում անկանխիկ վճարումն ընդունել Իդրամով, և դրա համար երկու հիմնական պատճառ կա․ նախ, Իդրամով ավելի մատչելի է, քանի որ մենք բիզնեսին առաջարկում ենք հնարավոր ամենացածր միջնորդավճարը, բացի այդ վաճառակետը նույն օրը ստանում է գնումների համար վճարված գումարները։  Մի կարևոր հանգամանք ևս, վաճառակետից գանձվում է միևնույն միջնորդավճարը՝ անկախ նրանից, թե հաճախորդը որպես վճարման աղբյուր ընտրել է Իդրամ հաշիվը, IDBank-ի հաշիվը կամ քարտը, թե կցված քարտը՝ տեղական, թե միջազգային։ 

Rocket Line թվային ապառիկ

Այն պահից, երբ վաճառակետը Իդրամով վճարում է սկսում ընդունել, ավտոմատ կերպով կարող է վճարում ընդունել նաև Rocket Line թվային ապառիկով։ Սա նշանակում է, որ հաճախորդները կարող են գնումներ կատարել՝ անկախ նրանից՝ իրենց հաշվին ունեն բավարար գումար, թե ոչ։ «Գնիր հիմա, վճարիր հետո» սկզբունքը հաճախորդին հնարավորություն է տալիս օգտվել ծառայությունից կամ ձեռք բերել ցանկալի իրը, իսկ վաճառակետի համար հաճախորդների քանակի և վաճառքի ծավալների աճ է ապահովում։ 

Հաճախորդներին բոնուսների և նվեր-քարտերի տրամադրման հնարավորություն

 

Մեզ հետ համագործակցող վաճառակետերը հնարավորություն ունեն իրենց հաճախորդներին տրամադրել բոնուսներ և թվային նվեր-քարտեր, ընդ որում, թե առաջինը, թե երկրորդը արտացոլվում է անմիջապես Idram&IDBank հավելվածում, այսինքն հաճախորդը կարիք չունի լրացուցիչ քարտեր պահել դրամապանակում։ Վճարում կատարելիս հաճախորդը հենց հավելվածում տեսնում է իր բոնուսներն ու նվեր-քարտերը և, անհրաժեշտության դեպքում, կարող է վճարել դրանցով, իսկ եթե գումարը չի բավականացնի ընտրել այլ հաշիվներ կամ քարտեր, այսինքն կոմբո վճարում կատարել։ Վաճառակետի տեսանկյունից սա հաճախորդների ներգրավման և իրենց հաճախորդների համար տարբեր ակցիաներ իրականացնելու, հաճախորդներին շնորհակալություն հայտնելու գործուն եղանակ է։ 

Idcoin լոյալության միավորների տրամադրում, խաղարկություններ և ակցիաներ

Բոլորովին վերջերս Իդրամը և IDBank-ը ներդրել են լոյալության նոր միավոր՝ idcoin, որը Իդրամի օգտատերերը օրինակ կարող են ստանալ ուղղակի ակտիվ լինելու համար։ Կուտակված idcoin-Ները մեր օգտատերերը կարող են ծախսել ամենուր, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն՝ վճարելով անհպում՝ QR-ով։ Բացի այդ Իդրամը պարբերաբար իրականացնում է խաղարկություններ, որոնց արդյունքում տարբեր վաճառակետերում աճում են վաճառքների ծավալները, գործարքների թիվը և այլն։ Այսինքն վաճառակետի համար Իդրամով վճարում ընդունելը դառնում է հաճախորդի՝ տվյալ վաճառակետից օգտվելու, իսկ հետագայում՝ նաև վերադառնալու երաշխիք։ 

 

Նպաստում է բարեգործության ու սոցիալական պատասխանատվությանը 

Ինչպես գիտեք, Իդրամը IDBank-ի հետ միասին արդեն 4 տարի է՝ իրականացնում է «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Այսինքն, ամեն անգամ, երբ Idram&IDBank հավելվածով, երկու ընկերությունների առցանց հարթակներով և տերմինալներով վճարում է կատարվում, ընկերությունները մեկ դրամ փոխանցում են «Մի դրամի ուժին», որը այս տարիների ընթացքում 170 մլն դրամից ավել գումար է փոխանցել Հայաստանում գործող տարբեր բարեգործական հիմնադրամների։ Սա նշանակում է, որ վաճառակետը, ունենալով Իդրամով վճարման հնարավորություն, նպաստում է բարեգործության ընդլայնմանը։ Չէ որ, որքան շատ վճարումներ, այնքան շատ «մի դրամներ» են ուղղվում մեր երկրի կրթական, առողջապահական, պաշտպանական կամ բնապահպանական հարցերի լուծմանը։ Մենք արդեն հատել ենք 172 մլն դրամի սահմանը, աջակցել ենք շուրջ 30 հիմնադրամների, և դեռ շարունակելու ենք բարին գործել։ 

  • Հաճախ հանդիպող երևույթ է, երբ հաճախորդները կատարում են որևէ գնում և հետո վերադարձնում ենք ապրանքը։ Էլեկտրոնային վճարման դեպքում, օրինակ քարտային վճարման դեպքում, գումարը հետ է ուղարկվում այն քարտին, որից կատարվել է վճարումը։ Ինչպես է այս գործընթացը տեղի ունենում Իդրամով վճարման դեպքում։ 

Իրավացի եք, վաճառակետի համար իր հաճախորդի նկատմամբ լոյալության և լավ սպասարկման պայմաններից մեկն էլ արագ և առանց քաշքշուկի գումարի վերադարձ ապահովելն է։ Իդրամով վճարման դեպքում մեր կողմից ներդրված համակարգի շնորհիվ գումարի վերադարձը հնարավոր է  կատարել ակնթարթորեն։ Հաճախորդը կարիք չունի դիմելու, սպասելու կամ այլ քայլեր ձեռնարկելու։ Վաճառակետը դա անում է մեկ-երկու հպումով՝ գումարի վերադարձ ապահովելով օգտատիրոջ դրամապանակին կամ հաշվին։  

  • Իդրամով հաճախ վճարում ենք ոչ միայն վաճառակետերում, այլ նաև ռեստորաններում, սրճարաններում։ Հաշիվը փակելիս շատերի գլխացավանքը թեյավճար թողնելն է․ գիտենք, որ Իդրամով այդ հնարավորությունը առկա է բազմաթիվ կետերում, բայց ինչպես կարող ենք վստահ լինել, որ թեյավճարը ստանում է հենց մատուցողը, այլ ոչ թե բիզնեսի սեփականատերը։ 

Idram&IDBank հավելվածում իսկապես ստեղծված է հնարավորություն սրճարաններում, ռեստորաններում  թեյավճար թողնելու համար, ընդ որում կարող եք ընտրել ինչպես տոկոսային տարբերակը՝ 5%,10%, 15%, այնպես էլ մուտքագրել նախընտրելի գումարի չափը։ Համակարգում հաշիվները, որոնց փոխանցվում է Ձեր պատվերի գումարն ու թեյավճարը, առանձնացված են, ուստի կարող եք վստահ լինել, որ գումարը կհասնի հենց Ձեզ սպասարկող մատուցողին։ Այս լուծումն իդեալական է հատկապես քեշից լիովին հրաժարված մարդկանց համար․ անհրաժեշտ է միայն սմարթֆոն և Իդրամ, վճարումը կկատարվի ակնթարթորեն, հեշտ և անհպում։  

  • Պարոն Յոլյան, իսկ ինչ է նշանակում վճարել Իդրամով։ 

Իդրամով կյանքը հեշտ է և ահա դրա ապացույցը։ Վճարել Իդրամով նշանակում է՝ 

  • Ձերբազատվել կանխիկ գումարից՝ քեշից, 
  • Հետևաբար գրպանը կամ պայուսակը չծանրաբեռնել դրամապանակով, 
  • Վճարելիս՝ ընտրել այն հաշիվը կամ քարտը, որից ցանկանում եք կատարել վճարում, 
  • Բացի Ձեր հաշիվների վրա առկա միջոցներից գնումների համար վճարել թվային ապառիկով՝ Ռոքեթ լայնով, 
  • Ընդ որում արդեն 9500-ից ավելի կետերում Rocket line-ն անտոկոս է, իսկ մի շարք կետերում Ռոքեթ լայնով հնարավոր է վճարել 0%-ով մինչև 12 ամիս ժամկետով։ 
  • Ցանկացած կետից և ցանկացած պահին կատարել Ձեզ անհրաժեշտ վճարումներ, 
  • Ստանալ բոնուսներ 1200-ից ավելի վաճառակետերում և հեշտությամբ օգտագործել դրանք QR անհպում վճարումներ կատարելիս,
  • Օգտվել Իդրամի կողմից պարբերաբար անցկացվող ակցիաներից ու զեղչերից, 
  • Մի քանի ակնթարթում ձեռք բերել մշակութային կամ ժամանցային իրադարձությունների տոմսեր և այլն,

Եթե ամփոփեմ՝ Իդրամը բոլորի համար է։ Մենք արդեն բազմիցս խոսել ենք այդ մասին, վստահ ենք, որ թե մեր օգտատերերը, թե մեզ հետ համագործակցող ընկերությունները համակարծիք են մեզ հետ։ 

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике