ՄԱԿ-ում հուսով են, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կլինի արդյունավետ և դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։
«Մենք իսկապես հուսով ենք, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը կտա իր պտուղները։ Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և մի շարք երկկողմ հարցերի լուծումը չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն այդ երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն՝ անդրադառնալով հուլիսի 10-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։