Сегодня: 23 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երբ համընկնում են հայկական և ադրբեջանական «ակտիվիստների» նպատակները

Բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ Ադրբեջանը 2021 թվականից «տեղեկատվական ահաբեկչություն» է իրականացնում Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների դեմ՝ փորձելով ցույց տալ աշխարհին, որ աղտոտվում են տարածաշրջանի գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով:

Սա պատահականություն չէ, կամ, առավել ևս, տարածաշրջանի «անաղարտ» բնության համար Ադրբեջանի անկեղծ մտահոգության հետևանքը չէ։ Սա ծրագրված, նպատակային արշավ է, որի վերջնանպատակը Հայաստանի եկամտի աղբյուր հանդիսացող ճյուղերի բնականոն գործունեությունը խաթարելն է։

Մեղադրանքներն «ավելի հիմնավոր» դարձնելու համար անթաքույց օգտագործում են հենց հայկական բնապահպանական ՀԿ-ների կողմից արված հայտարարությունները կամ զեկույցները։ Ընդհանրապես, երբ ասում ենք՝ «հայկական», դա պետք է պայմանական այդպես համարել՝ գրանցման երկրով, բայց ոչ գործունեությամբ։

Դեռևս անցած տարի հայկական և ադրբեջանական ՀԿ-ները ստորագրել էին նույն հայտարարության տակ, որով միասին թիրախավորել էին Հայաստանի հանքարդյունաբերությունը։

Անցած շաբաթ էլ այդ ՀԿ-ներից մեկի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի ընդունել է, որ իրենց զեկույցներն Ադրբեջանն օգտագործում է մեր երկրի հանքարդյունաբերության դեմ դատական հայցերի պատրաստման գործում, բայց դրանից հետո հերթական անգամ խոսել է ջրերի աղտոտվածության մասին՝ շարունակելով պետքական խաղալիք հանդիսանալ հարևան երկրի ձեռքում։

Իսկ Ադրբեջանն այս գործիքակազմն օգտագործելու ոչ մի առիթ բաց չի թողնում։ Անցնող տարվա ընթացքում ադրբեջանական ՀԿ-ները ջերմ ողջունել են հայկական ՀԿ-ների հակահանքարդյունաբերական գործունեությունը։ Իսկ հայ ակտիվիստների Հայաստանի իսկ տնտեսության կարևոր ճյուղի դեմ մեղադրանքներն ուղղակի հնչել են ադրբեջանական TV-ին տված վերջիններիս հարցազրույցներում։ Անցյալ շաբաթ աննկատ անցած ասուլիսին հայկական ՀԿ-ի ներկայացուցիչը Հայաստանի հանքարդյունաբերության դեմ իրականացվող Ադրբեջանի գործողությունների մեջ մեղադրեց ՀՀ հանքարդյունաբերության մեջ ներդրում անող ռուսական կապիտալին, թե նրանք աղտոտում են գետերը, հետո էլ Ադրբեջանին «քսի են տալիս» մեզ վրա։

Կարող էր թվալ, թե այս բավական անհեթեթ հնչող կոնսպիրոլոգիան, թե՝ ռուսական ընկերություններն իրենք իրենց դեմ «քսի են տալիս», պարզապես հակառուսականության դրսևորում է։ Բայց բավական է հիշել, որ այս նույն ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ տապալվեց ոլորտում միակ արևմտյան խոշոր ներդրումը՝ Ամուլսարը։ Տեղին է նաև հիշել, որ 2021 թվականի հուլիսին Ադրբեջանի բնապահպանության նախարարի տեղակալը հայտարարել էր, որ գերմանական ընկերությունը, որին այն ժամանակ պատկանում էր ԶՊՄԿ-ն, օգնում է հայերին Ադրբեջանը «թունավորելու» գործում։

Այստեղից եզրակացնում ենք, որ դա այն ժամանակ արևմտյան կապիտալով աշխատող ընկերություն էր, ոչ ռուսական, բայց Ադրբեջանի և Հայաստանի «բնապահպանների» հռետորաբանությունը, ինչպես նկատում ենք, կապիտալների փոփոխությունից չի փոխվել և ծառայում է մեկ նպատակի՝ հարվածել Հայաստանի տնտեսությանը։

Մենք տարիներ շարունակ ահազանգել ենք, որ Հայաստանում բնապահպան հռչակված տարբեր գրանտային կամ այլ անհայտ աղբյուրներից սնվող կազմակերպությունները և անձինք, հաճախ՝ առանց որևէ հիմնավոր փաստարկի, վարկաբեկում են Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղը։ Դեռևս մինչև 44-օրյա պատերազմը, ավելի քան 10 տարի շարունակ գրել ենք այն մասին, որ բնապահպանական բարեփոխումների համար պայքարելու այլ մեթոդներ պետք է լինեն, քան Հայաստանի հանքարդյունաբերության անխնա վարկաբեկումը, որը մի օր օգտագործվելու է մեր դեմ։ Արդեն երկու տարի՝ Լաչինի միջանցքի փակումից ի վեր, ակնհայտ է, որ մեր նախազգուշացումներն ավելի քան հիմնավոր էին։ Բայց պետական շահերի ոտնահարումը նույն ոճով շարունակվում է։ Մնում է հասկանալ՝ արդյոք ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾայստեղ անելիք չունի՞, երբ ակնհայտ է, թե ինչպես են հայաստանյան և ադրբեջանական որոշ հասարակական կազմակերպություններ, պսևդոբնապահպաններ «պասերով խաղում»՝ զոհասեղանին դնելով Հայաստանի տնտեսությունը, հանքարդյունաբերությունը:

Տեղեկացնենք նաև, որ անցյալ շաբաթ հրավիրված ասուլիսում ևս, ասուլիսի մասնակիցներից և ոչ ոք չունենալով բնապահպանական համապատասխան կրթություն՝ վերջին ատյանի ճշմարտության նման հայտարարում էր, թե հայկական հանքերը աղտոտում են գետերը։ Միգուցե դա այդպես է, միգուցե՝ չափազանցություն է, բայց ո՞վ և ի՞նչ հարթակներում է իրականացնում այդ քարոզը՝ առանց փաստային հիմքերի և մասնագիտական կրթության, ի՞նչ նպատակով է դա արվում և ո՞ւմ կողմից է օգտագործվում, վաղուց արդեն ավելի կարևոր է, քան գետերի ջրերի զուլալությունը, որը խնդրահարույց է, ի դեպ, աշխարհում գրեթե ամենուր՝ անկախ հանքերից։

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике