Հայաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024 թվականի առաջին կիսամյակում հարևան Վրաստան այցելած քաղաքացիների թվով Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը։ Այս մասին նշված է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում։
2024 թվականի հունվար–հունիս ժամանակահատվածում Հայաստանից Վրաստան է այցելել 387 691 մարդ, ինչը 2,4 տոկոսով (9 425 հազար) քիչ է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Այդ ամիսներին Վրաստան է այցելել ընդհանուր առմամբ ավելի քան 3 մլն զբոսաշրջիկ, ինչը 5,6 տոկոսով շատ է 2023 թվականի համեմատ։ Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնում են Թուրքիայից (623 972 հազար մարդ կամ +7,1 տոկոս) և Ռուսաստանից (527 519 հազար մարդ կամ -8,7 տոկոս) ժամանած այցելուները։
Հնգյակում են նաև Իսրայելն ու Ադրբեջանը։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Հայաստանը կայուն երրորդ տեղն է զբաղեցնում Վրաստան այցելողների ցուցանիշում։