Elektrum Eesti-ն բացել է իր առաջին արևային մարտկոցների պարկը էստոնական Լուգանուսում
Elektrum Eesti-ն բացել է իր առաջին արևային մարտկոցների պարկը Լուգանուսում: Կոմունալ ընկերության առաջին խոշոր արևային պարկի ընդհանուր հզորությունը 7 ՄՎտ է, և Elektrum Eesti-ի զարգացման ծրագրերի շնորհիվ առաջիկա տարիներին ակնկալվում է զգալի աճ գրանցել այդ հարցում, գրում է Err.ee-ն:
Էստոնիայում այդ արևային պարկի բացումը նշանակալից է նաև Elektrum-ի սեփականատեր լատվիական էներգետիկ Latvenergo կոնցեռնի համար։ Լատվիական կոնցեռնը մտադիր է մեծացնել վերականգնվող էներգիայի բաժինը Բալթյան երկրներում։
«Այդ էլեկտրակայանը մեզ համար շատ կարևոր է, քանի որ դա մեր առաջին նման մասշտաբի էլեկտրակայանն է, այստեղ՝ Էստոնիայում: Դա միայն մեր առաջին փոքր քայլն է, որը հետագայում հնարավորություն կտա զարգացնել և ստեղծել 100 և ավելի ՄՎտ հզորության տարբեր արևային կայաններ, և, իհարկե, քամու գեներատորները, ուստի մեզ համար պարզապես կարևոր է նշել սա որպես մեր առաջին քայլ Էստոնիայում», - ասել է Latvenergo-ի խորհրդի նախագահ Մարտինս Կակստեն:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]