Ձեր ապագան կարևոր է մեզ համար. Ավինյանը շնորհավորել է շրջանավարտներին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի սիրելի շրջանավարտներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա առթիվ:
Ձեր ապագան կարևոր է մեզ համար, և մենք ձգտում ենք ապահովել մեր ուսանողների համար լավագույն պայմանները:
Համալսարանում կրթությունը ավելի լավը դարձնելու համար մենք գործադրել ենք բոլոր ջանքերը՝ կրթության պայմանների բարելավման, հետազոտական կարողությունների զարգացման և ուսանողների համար նորարարական հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:
Վստահ եմ, ձեր ստացած գիտելիքներով դուք կարևոր ներդրում եք ունենալու մեր մայրաքաղաքի և մեր երկրի զարգացման ու թվային տեխնոլոգիաների արդի մարտահրավերները հաղթահարելու գործում: