«Արշակունի» ռազմամարզական ճամբարում ավարտվեց Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի և «ՀայաՔվեի» ակտիվի անդամների մեկշաբաթյա համատեղ ուսումնագործնական հավաքը
Վայոց ձորի մարզի «Արշակունի» ռազմամարզական ճամբարում ավարտվեց Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի և «ՀայաՔվեի» ակտիվի անդամների մեկշաբաթյա համատեղ ուսումնագործնական հավաքը:
Քաղաքական դպրոցի ունկնդիրներն ավարտեցին քառամսյա ուսումնական ծրագիրը և պարգևատրվեցին հավաստագրերով:
«Արշակունի» ՌՄՀԿ-ն «Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհ» հուշամեդալով պարգևատրեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին:
«ՀայաՔվեի» խորհրդի անդամ Դավիթ Արիստակեսյանը պարգևատրվեց պատվոգրով` 44-օրյա պատերազմում ցուցաբերած արիության համար: