Արա Սադոյանը՝ Հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ
Երևանում հուլիսի 27-ին կայացել է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի համագումարը։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է Արա Ալֆրեդի Սադոյանը։
Նորընտիր նախագահը նշել է, որ ջանք չի խնայի մարզաձևի զարգացման, հանրայնացման և միջազգային հարթակներում արժանի ներկայանալու համար։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար: Պարտավորեցնող է ձեր կողմից ինձ ցուցաբերված վստահության քվեն ստանալը: Առանձնահատուկ շնորհակալություն պարոն Սահակյանին անցնող տարիներին կատարած աշխատանքի համար: Մեծ ծավալի աշխատանք ունենք կատարելու և վստահեցնում եմ, որ նվիրված աշխատանքի դեպքում մենք անլուծելի խնդիրներ չենք ունենա: Ես կներդնեմ իմ աշխատանքային փորձառության առավելագույն ջանքը մարզաձևի զարգացման, հանրայնացման և միջազգային հարթակներում արժանի ներկայանալու համար: Չեմ կասկածում, որ ֆեդերացիայի և սպորտաձևի նվիրյալների և ողջ թիմի հետ միասին, մենք կհասնենք մեծ հաջողությունների թե ենթակառուցվածքների զարգացման և թե մարզական արդյունքների առումով: Եվս մեկ անգամ շնորհակալություն վստահության համար»»,- նշել է Արա Սադոյանը։
Խոսքի վերջում ֆեդերացիայի նորընտիր նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի մարզիկներին Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում։