ՀԷՑ-ից տեղեկացնում են
Հարգելի բաժանորդներ,
Այսօր՝ ժամը 21:45, Երեւանի փոքր կենտրոնի որոշ հատվածների (Բուզանդ, Թումանյան, Իսահակյան փողոցներ եւ այլն) էլեկտրամատակարարման ժամանակավոր սխեմայում տեղի են ունեցել ընդհատումներ։ Ընդհատումների պատճառը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ենթակայանների գերծանրաբեռնվածությունն է, որը առկա է էլեկտրասնուցման հիմնական սխեման ժամանակավորով փոխարինելու արդյունքում։
Ս.թ. հուլիսի 6-ին «Երեւանի ՀԷԿ 1»-ում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո Ընկերությունը մշակել է բաժանորդների էլեկտրամատակարարման ապահովման ժամանակավոր սխեմաներ, որոնք գերծանրաբեռնվածության հետեւանքով բերում են հոսանքազրկման։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վթարավերականգնողական բրիգադներն այս ժամերին աշխատում են արտակարգ ռեժիմով, անում հնարավորը առավելագույնս արագ բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Հավելենք նաեւ, որ Կենտրոնի հուսալի եւ անխափան էլեկտրամատակարարման ապահովման համար Ընկերության կողմից մշակվել է ներդրումային ծրագիր, որի իրագործումից հետո խնդիրը վերջնական լուծում կստանա։