UNDP-ի և Ճապոնիայի դեսպանատան նոր նախաձեռնությունը. MARQUIS ARMENIA-ն օգնում է զարգացնել մարզերը
ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ Լոռու մարզի Այրում-Ճոճկան պոմպակայանը կահավորվել է 150 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային արևային կայաններով և երկու հզոր MARQUIS պոմպերով։
«ԹԱՄ ՍԱՄ» ընկերության MARQUIS բրենդի բարձրորակ բրենդի էներգախնայող պոմպերի և 450 կՎտ արևային կայանների շնորհիվ Լոռու մարզի պոմպակայաններում էներգիայի ծախսերը կրճատվել են 90%-ով, իսկ 1 խմ ոռոգվող ջրի ինքնարժեքը նվազել է 41%-ով։
«ԹԱՄ ՍԱՄ» կազմակերպությունը ՀՀ-ում մի քանի պոմպերի պաշտոնական ներկայացուցիչն է։ MARQUIS ապրանքանիշը 20 տարուց ավել է՝ ներկայացված է հայկական շուկայում, հանդիսանում է ոլորտի առաջատարը, համապատասխանում է որակի միջազգային ստանդարտներին, ապահովում է բարձր խնայողություն։ Պոմպերը ունեն 2 տարվա երաշխիքային սպասարկում։ Արդիականացված պոմպակայնները հնարավորություն են տալիս նախկինում ոռոգելի հողերի 1900 հա տարածքն ավելացնել ևս 200 հա-ով։
«MARQUIS ընկերությունը ծրագրի շրջանակներում բավականին որակյալ պոմպեր է մատակարերել մեր ընկերությանը, բավականին անձայն աշխատում է, լավ ջուր է մատակարարում»,-նշում է «Լոռի» ՋՕԸ գործադիր տնօրեն Արսեն Ղարիբյանը։
«Շատ հաճախ, հոսանքի տատանումների արդյունքում, հին պոմպերը շարքից դուրս են գալիս և վերանորոգման կարիք է առաջանում, այս պարագայում՝ նոր տեխնոլոգիաները էներգիայի տատանման դեպքում դադարեցնում են պոմպերի աշխատանքը, ինչի արդյունքում համակարգը չի վնասվում»,-իր խոսքում նշում է ՄԱԿ-ի զարգացան ծրագրի «Աղետների ռիսկերի նվազեցման» ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։