Մեկ օրվա համար մտածող ու ապրող մարդն ապագա ու հաջողություն երբեք չի կարող ունենալ. Մաքսիմ Հակոբյան
«...Մարդկային մտածելակերպում տարածքային և ժամանակային սահմանափակումներ չպետք է լինեն: Մեկ օրվա համար մտածող ու ապրող մարդն ապագա ու հաջողություն երբեք չի կարող ունենալ»,-Մաքսիմ Հակոբյան:
Այսօր լրանում է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության երկարամյա գլխավոր տնօրեն, հանքարդյունաբերության գիտակ Մաքսիմ Հակոբյանի 75 -ամյակը:
Նրա ղեկավարման տարիները բեկումնային եղան Ընկերության համար։ Մաքսիմ Հակոբյանը կարողացավ առաջ ընկնել ժամանակից, կանխատեսել ինժեներատեխնիկական առաջընթացը և վերազինել արտադրական գործընթացները:
Նա միշտ գնահատում էր աշխատավոր մարդուն, նրա բարեկեցությունն ու առաջընթացը։ Նա բոլորի ընկերն էր ու բարեկամը, ավանդույթների պահապանն ու նորարարությունների ջատագովը։