Թուրքիայում չեն կարողանում վերահսկել անտառային հրդեհները
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի Իզմիր քաղաքում անտառային հրդեհների դեմ պայքարում է մոտ 3 հազար մարդ։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ուժեղ քամին բարդացնում է Թուրքիայի արևմտյան Իզմիր առողջարանային քաղաքում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարը։ Հրդեհն արդեն հասել է բնակելի թաղամասեր։ Հրդեհների դեմ պայքարը իրականացվում է ավիացիայի և ցամաքային տեխնիկայի օգնությամբ։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի բաժնից հայտնում են, որ հրշեջներն այժմ փորձում են հսկողության տակ առնել 27 հրդեհ։ Հաղորդվում է, որ Իզմիրում 596 միավոր տեխնիկա և 2965 մարդ շարունակում է աշխատել օդից և ցամաքում: