Сегодня: 23 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Նիկոլ Փաշինյանը կրկնօրինակում է գեբելսյան քարոզչամեքենայի հնարքները, նրան բացարձակ չեն հետաքրքրում Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեզանից ոչինչ կախված չէ 2021 թ.-ի հուլիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ամբողջ համաշխարհային հանրություն կոչվածը տեսավ, որ Հայաստանի բնակչության մի մասը կողմ է, որ երկիրը շարունակի ղեկավարել այն անձը, որը Հայաստանը տարավ պարտության: Սա համաշխարհային պատմության մեջ չտեսնված երևույթ է»: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ անդրադառնում ենք ներկայում տեղի ունեցող իրադարձություններին: «Եթե մինչ այդ շատ պետություններ գոնե ինչ-որ ձևաչափով տարանջատում էին հայ ժողովրդին Հայաստանի իշխանություններից, դրանից հետո բոլորը հասկացան, որ՝ ոչ, հենց Հայաստանի հանրությունն է պատրաստ անցնելու այն այլանդակ, նսեմացուցիչ և նվաստացուցիչ բոլոր գործընթացներով, որն իր համար պատրաստել է Նիկոլ Փաշինյանը՝ որպես պարտված լիդեր: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանում 2021 թ. ամռանը տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մի անգամ շատ հետաքրքիր մեկնաբանություն տվեց՝ ասելով, որ եթե մինչև ընտրությունները Նիկոլն էր պարտված, ապա ընտրություններից հետո պարտված է հայ ժողովուրդը: Այսինքն, ասելիքն այն էր, թե՝ ինքն ընդունում է իր պարտությունը և պետք է անի այն ամենը, ինչ իրեն պարտադրում ենք: Եթե Հայաստանի հանրության և հատկապես նիկոլականների մեծ մասը, սնվելով նիկոլական ժեխնյուզերից, շարունակում է մտածել, որ հզոր և հպարտ ժողովուրդ է, դա արդեն Արևմուտքի, Արևելքի կամ էլ Հարավի խնդիրը չէ, դա մեր խնդիրն է: Այդ ամենի հետևանքները լինելու են աղետալի մեզ համար»,-«Փաստի» հետ զրույցում նշում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Անդրադառնալով մեզ հրամցվող շոուներին՝ կարծիք է հայտնում՝ նրանք ոչ մի նորություն չեն անում: «Համաշխարհային պատմության նորագույն շրջանի ամեն մի ուսումնասիրող, որը շատ լավ ծանոթ է ֆաշիստական Գերմանիայի ներքին և արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայում տեղի ունեցած իրադարձություններին, կփաստի, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն կրկնօրինակում է գեբելսյան քարոզչամեքենայի հնարքներն ու դրույթները: Օրինակ՝ 1943 թ.-ի փետրվարին, երբ գերմանական բանակը խայտառակ պարտություն կրեց Ստալինգրադի ճակատամարտում, գերմանական հասարակությանը Գեբելսը և նրա քարոզիչները սկսեցին համոզել, որ դա աղետ չէ Գերմանիայի համար, և Գերմանիայում սկսեցին կազմակերպվել մեծ քանակությամբ համերգներ, տոնախմբություններ, շոու ծրագրեր: Եթե ուշադիր լինենք, ապա նույնը եղավ նաև Հայաստանի Հանրապետությունում:

Երկիրը կործանման շեմին է, հանրության զգալի մասը թքած ունի այդ ամենի վրա և մասնակցում է «ֆեստիվառների», գինու և ջազի փառատոնների, ամենօրյա ռեժիմով քեֆ-ուրախություն է հայաստանյան գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, արանքում էլ «ֆեստիվառներ» են անցկացնում Իջևանում, Եղեգնաձորում և այլ քաղաքներում: Սա նպատակ ունի հասարակությանը թմրեցնելու, նրա ուշադրությունը իրական իրավիճակից շեղելու, իրական վտանգների նկատմամբ բթացնելու: Այն, ինչ անում է Նիկոլը, ամբողջությամբ տեղավորվում է ֆաշիստական Գերմանիայի թիվ մեկ քարոզիչ Գեբելսի ուսմունքի սահմանների մեջ: Նա ոչ մի նոր բան չի անում: Այն, ինչ Ադոլֆ Հիտլերը և նրա թիվ մեկ քարոզիչ Գեբելսն անում էին Գերմանիայի հասարակության նկատմամբ 20-րդ դարի 30-40-ական թվականներին, նույնն անում է Նիկոլ անհողը հայաստանյան հասարակության նկատմամբ 21-րդ դարի 20-ական թվականներին: Նույնիսկ Հիսուսին նմանվելը գեբելսյան ոճն է: Գեբելսը և իր քարոզիչներն անընդհատ գերմանական հասարակությանը համոզում էին, որ Ադոլֆ Հիտլերն իրենց ժամանակակից Հիսուս Քրիստոսն է: Նույնիսկ այս պարագայում ենք տեսնում, որ նա այլ հերոս չի փնտրում, իրեն նույնիսկ այլ հերոս պետք չի: Գրքային տարբերակով «թխել» են գեբելսյան քարոզչությունը և կետ առ կետ անցկացնում են Հայաստանի Հանրապետությունում»,-նշում է քաղաքագետը:

Հայաստանում քաղաքական ղեկավարների կողմից այս շոուների ապահովումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է: «Տարածաշրջանն անորոշ իրավիճակում է, ոչ մի նորմալ մարդու մոտ չի կարող հանգստություն լինել այն պարագայում, երբ Իրանի նախագահի երդմնակալության ժամանակ «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար Իրանը մինչև հիմա չի պատասխանել: Բոլորը սպասում են այդ պատասխանին, քանի որ շատ լավ հասկանում են՝ անհնար է, որ Իրանը չպատասխանի, եթե չպատասխանեց, նրա միջազգային վարկանիշը կհավասարվի հողին: Պատասխանի այս երկարատևությունն ավելի է նյարդայնացնում: Տարածաշրջանի երկրների արտգործնախարարներն իրենց ամբողջ աշխատակազմով աշխատում են 7 օր/24 ժամ ռեժիմով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնողն ընտանիքի հետ հանգստանում է Շոտլանդիայում, այն պարագայում, երբ անմիջական սահման ունենք Իրանի հետ: Իրանը շատ պարզ ակնարկում է, որ Իրանում տեղի ունեցող գործընթացներն իրականացվում են ոչ թե բուն Իսրայելի, այլ տարածաշրջանի երկրներից մեկի տարածքից: Բոլորը շատ լավ հասկանում են, որ դա Ադրբեջանն է, շատերն էլ շատ լավ գիտեն, որ դա Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի հատկապես հարավային շրջաններն են, որտեղ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը, այն պարագայում, երբ այդտեղ բնակչությունը զրո է, կառուցել է երկու միջազգային օդանավակայան: Խոսքը Զանգելանի և Ֆիզուլիի մասին է: Թե ո՞ւմ համար են կառուցվել միջազգային այդ օդանավակայանները, շատ լավ հասկանում ենք: Բայց Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները բացարձակ չեն հետաքրքրում Հայաստանի ղեկավարությանը»,-հավելում է մեր զրուցակիցը:

Երկրի ներսում գրեթե բոլոր ոլորտներում քաոտիկ իրավիճակ է, հատվածական բողոք է հասունանում: Իշխանության վարկանիշն ընկել է՝ հասնելով պատմական մինիմումին: Մյուս կողմից հասկանում ենք, որ իշխանությունները պատրաստվում են 2026 թ.-ի խորհրդարանական հերթական ընտրություններին: Գուցե նաև արտահերթ, սա ևս բացառված չէ: Ո՞րն է վերընտրվելու նրանց հույսը: «Հույսը նաև կեղծիքն է: Նիկոլ Փաշինյանն արդեն քարոզարշավ է անում: Պետք է ընդունենք, որ նիկոլականներ կան. նրանց տոկոսը մեծ չէ, բայց նրանք կան, ինքնախաբեությամբ չպետք է զբաղվենք: Պետք է նշել, որ նիկոլականների մեջ մտնում են այն բոլոր պաշտոնյաները, որոնք ծառայում են Նիկոլի ռեժիմին, և այն մարդիկ, որոնք իբր քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց դրանով աջակցում են Նիկոլին: Բացարձակ չզարմանաք, որ այդ մասսան գնա Նիկոլին ընտրելու, բայց դա այն «50+1» տոկոս ձայնը չէ: 2021 թ.-ին Նիկոլն ընտրվել է կեղծիքներով, չմտածեք, թե կեղծիք չի եղել: 2021 թ.-ին բանակում ծառայած բազմաթիվ տղաներ, իմ հարցին ի պատասխան, ասել են, որ ընտրել են Նիկոլին և ընտրել են բաց, որովհետև իրենց հրամանատարները պահանջել են բաց քվեարկություն: Նիկոլին սպասարկող Հայկական զինուժի հրամանատարական կազմը զինվորներին պարտադրում է ընտրել բաց քվեարկությամբ: Բացարձակ պետք չէ զարմանալ, որ Նիկոլը վերարտադրվեց նաև 2021 թ.-ին: Նրանք օգտագործում են այն բոլոր կեղտոտ հնարքները, որոնք եղել են ՀՀԿ-ի կառավարման տարիներին: 2021 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Շիրակի մարզի հյուսիսային գրեթե չբնակեցված գյուղերը հազարներով ընտրողներ ունեին: Որտեղի՞ց այդ ընտրողները եկան: Դա այն բոլոր ընտրողներն են, որոնք ՀՀԿ-ի օրոք ստացան ընտրելու իրավունք, նրանք Ջավախքի հայությունն են ներկայացնում և ունեն երկու անձնագիր: Հիմա այդ նույն ընտրողներն ակտիվ մասնակցում են Նիկոլի իշխանության վերարտադրմանը: Նայեք 2021 թ.-ի ընտրությունների արդյունքները Շիրակի մարզի հյուսիսային գյուղերի վերաբերյալ: Մտնում ես գյուղ, 5-6 մարդ է, ընտրություններին 60-70 մարդ է մասնակցում: Գյումրիում երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի հասցեներով մարդիկ, կրկնակի անձնագիր ստանալով, մտնում էին ընտրության, ինչպես եղել է նախկինների օրոք: Համոզված եմ, որ նույնն իրականացվելու է նաև 2026 թ.-ին»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателей Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom