Сегодня: 23 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Սա բացասական ազդակ է ներքին և արտաքին ներդրողների համար. օրենքի հայեցողական մեկնաբանությամբ և կիրառմամբ կարող են բավականին լուրջ խնդիրներ ի հայտ գալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե քաղաքացին թաքցնի կամ չվճարի հինգ միլիոն և ավելի հարկ, ապա օրենսդրական հնարավոր փոփոխությունների արդյունքում ազատազրկման կենթարկվի, ընդ որում՝ նույնիսկ պետբյուջե հարկերի վճարման պարագայում: Մինչդեռ ներկայում հարկային մարմինը բավարարվում է միայն թաքցված կամ չվճարված հարկերը գանձելով: Հարկային տեռոր, բյուջեի բացերը լրացնելու տարբերակ, քաղաքական մահակ: Սրանք այն հիմնական բնորոշումներն են, որոնք տրվում են վերջին շրջանի ամենաաղմկահարույց նախագծին: Ինչո՞ւ է կառավարությունն ընտրել նման կոշտ գործիքակազմ, կացնային քաղաքականություն չարաշահումների, հարկերից խուսափելու դեմ պայքարելու համար:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ հարկային համակարգի խնդիրները նոր չեն: «Վերջին շրջանում հարկային ցուցանիշների աճը պայմանավորված չէր հարկային վարչարարությամբ կամ հարկային բարեփոխումներով, այլ հիմնականում պայմանավորված էր արտաքին գործոններով: Անշուշտ, կար ստվերի որոշակի կրճատում և այլն, բայց, ընդհանուր առմամբ, խնդիրները մնում էին ու բավականին շատ էին: Իրենք լավ հասկանում են, որ մոտակա ժամանակաշրջանում հարկային հավաքագրությունների մասով բավականին լուրջ խնդիրներ են ունենալու, որովհետև արտաքին գործոնները նվազում են: Դրա վառ ապացույցն այս տարվա վեց ամսվա հարկային մուտքերն են, որոնք նախատեսվածից մոտ հինգ տոկոս ավելի քիչ են հավաքագրվել, և արդեն իսկ փորձում են որոշակի վարչարարական, հարկային «բարեփոխումների», խստացումների արդյունքում լրացուցիչ հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջե»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պարսյանը:

Նրա խոսքով, դրանցից մեկը հարկային օրենսդրության փոփոխությունն է, մասնավորապես՝ մի շարք հոդվածների քրեականացումը: «Նախկինում չորս միլիոն դրամից ավելի հարկային խախտում թույլ տված անձինք ազատվում էին քրեական պատասխանատվությունից՝ վճարելով հարկերը: Ենթադրենք, բացահայտվել է, որ տնտեսվարողը 10 միլիոն դրամի չարաշահում է թույլ տվել, հարկեր է թաքցրել, նա վճարում էր, քրեական պատասխանատվությունից ազատվում: Նոր օրենսդրությամբ առաջարկվում է, որ վճարելուց հետո նույնիսկ նա գտնվի քրեական գործի մեջ, կարող է ազատազրկվել մինչև երեք տարի ժամկետով: Այնտեղ տարբեր դեպքեր կան, որ կարող է նույնիսկ ավելի շատ ժամկետ նախատեսել: Սրա միջոցով փորձում են տնտեսվարողների նկատմամբ որոշակի մահակ կիրառել: Ո՞րն է մահակը: Եթե նախկինում տնտեսվարողը կարող էր վճարել այդ գումարն առանց բացատրություն տալու, ապա այս օրենսդրությամբ նրանք պահանջում են, որ տնտեսվարողը վճարի, ինչպես նաև միաժամանակ համագործակցի հարկային համակարգի՝ պետական եկամուտների կոմիտեի հետ:Դիցուք, եթե թաքցրել է հարկը, նա պետք է այդ հարկը վճարի, ասի, օրինակ՝ ում պատճառով է դա տեղի ունեցել, որտեղից է այդ ապրանքը ձեռք բերել, որը կարող է տնտեսվարողի համար լրացուցիչ խնդիրներ առաջացնել, հանդիպակաց ստուգում սկսվի իր մատակարարի մոտ, ինչը հղի է բազմաթիվ լուրջ տնտեսական կապերի խզմամբ: Սա վտանգավոր տեղ կտանի»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ, հարկային համակարգի այս գործիքակազմի կիրառման պատճառներից մեկն այն է, որ, ցավոք, ՊԵԿ-ի ղեկավարը տնտեսագետ չէ: «Նա երևույթներին նայում է զուտ իրավական պրիզմայով: Գործնականում բիզնեսները տարբեր են, բիզնեսներ կան, որոնց շրջանառությունը մի քանի միլիարդ դրամ է, նրանց դեպքում հնարավոր է նաև իրենցից անկախ՝ անփութության, օրենքի սխալ մեկնաբանման պատճառով նույնիսկ մի քանի տասնյակ միլիոն դրամ հարկերի չվճարման կամ թաքցնելու դեպքեր գրանցվեն: Փաստորեն, մի քանի միլիարդ շրջանառություն ունեցող տնտեսվարողի նկատմամբ կարելի է կիրառել այս օրենքը, մի քանի տասնյակ միլիոն շրջանառություն ունեցողի դեպքում էլ: Ենթադրենք, մեկը հիսուն միլիոն շրջանառություն ունի, տասը միլիոն թաքցրել է, նրան ձերբակալելու են, կարող են ազատազրկել, մյուսը մի քանի միլիարդ դրամի շրջանառություն ունի, նրա դեպքում էլ տասը միլիոն դրամի թերացում է եղել, այդ դեպքում էլ է օրենքը փաստացի կիրառվելու»,-հավելում է տնտեսագետը:

Պարսյանն ընդգծում է՝ այս տրամաբանությունն անընդունելի է: «Այս օրենքի հայեցողական մեկնաբանությամբ և կիրառմամբ կարող են բավականին լուրջ խնդիրներ ի հայտ գալ: Միգուցե ՊԵԿ-ի մեթոդաբանության մասնագետները, ղեկավարները բարի մտադրությամբ են այս ամենն անում, բայց գործնականում՝ արդեն կիրառման պրակտիկայի ժամանակ բազմաթիվ հայեցողական դեպքեր կարող են լինել, երբ ՊԵԿ-ի աշխատակիցն ինքը կորոշի՝ տնտեսվարողն իրենց հետ համագործակցո՞ւմ է, թե՞ ոչ, և, ըստ դրա, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել կամ ոչ»,-կարծիք է հայտնում տնտեսագետը:

Նրա խոսքով, ՊԵԿ-ը մի կողմից շատ խիստ գործիքակազմ է նախատեսում տնտեսվարողների համար, սակայն որևէ հավասարակշռող, իրավական նոր կարգավորում չի նախատեսում հարկային աշխատողների համար: «Նրանք կարող են սխալ ակտեր գրել, սխալ վարչարարություն կիրառել: Շատ հաճախ հարկայինի աշխատակիցը գրում է ակտ այն տրամաբանությամբ, թե՝ թող գնան, բողոքարկեն: Տնտեսվարողն ամիսներ, նույնիսկ տարիներ է ծախսում այդ ակտերը տարբեր ատյաններում բողոքարկելու, իր իրավունքները պաշտպանելու համար: Անշուշտ, սա ժամանակի և գումարների մեծ կորուստ է: Եթե ՊԵԿ-ի ղեկավարությունը փորձում է խիստ մոտեցում որդեգրել տնտեսվարողների պարագայում, ուրեմն այդպիսի մոտեցում՝ ավելի ծանրացնող, ավելի պատասխանատվություն խրախուսող նորմեր պետք է ներդնի նաև կոմիտեի աշխատակիցների համար: Թե՞, ըստ իրենց, ՊԵԿ-ում իդեալական են աշխատում, իսկ բիզնեսում՝ ոչ: Այս օրենքն այս ձևով ներկայացնելը ժամանակավրեպ է և պետք է հրաժարվել օրենսդրական այս փոփոխությունից»,-ասում է մեր զրուցակիցը:

Վստահություն է հայտնում՝ այն բացասական ազդակ է բազմաթիվ ներքին և արտաքին ներդրողների համար: «Հատկապես արտաքին ներդրողների պարագայում նրանք կարող են զգույշ լինել ոչ միայն գումար կորցնելու, այլ նաև ազատազրկման դատապարտվելու առումով: Շատ հաճախ օտարերկրյա ներդրողների համար դա թիվ մեկ զսպող հանգամանքն է կամ իրավիճակը գնահատող կարևոր գործակից է՝ արդյոք իր գործունեության հետևանքով քրեական պատասխանատվություն կարո՞ղ է առաջանալ, թե՞ ոչ: Օտարերկրացիները դրա վրա շատ մեծ ուշադրություն են դարձնում», - ընդգծում է տնտեսագետը:

Քաղաքացիների հարկային բեռը ծանրացնելուն են ուղղված կարծես վերջին տարիների բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, մասնագետներն ասում են՝ պետությունն այսքանով չի սահմանափակվելու, մինչդեռ պետք է տարբերակի, թե որ փուլում որն է առաջնային՝ տնտեսական կարգավորո՞ւմը, թե՞ սոցիալական: «Հարկային վարչարարությունը մոտակա ժամանակաշրջանում նույնիսկ թույլ չի տալիս նախատեսված գումարները հավաքագրել, և այդ պատճառով վարչարարության գործիքների և հարկերի ավելացման խնդիր են ունենալու: Դրանից ելնելով, նրանք փորձում են իրենց պատկերացրած լուծումները տալ, որոնք սխալ են», - եզրափակում է Սուրեն Պարսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателей Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom