Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության պայմանագրի մասին առաջարկների նոր փաթեթ. Բայրամով
Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության պայմանագրի մասին առաջարկների նոր փաթեթ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է APA-ն։
«Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս պահանջներ կան Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Ես ընդգծել եմ, որ դա խաղաղության և կարգավորման գործընթացին սպառնացող ամենալուրջ տարրն է։ Եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ցանկանում, պետք է լուրջ քայլեր ձեռնարկի»,- ասել է Բայրամովը։