Сегодня: 23 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Իրավական առումով Արցախի հարցը փակված չէ, կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նա միջազգային հարթակներում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի և հայաթափման հարցում Հայաստանի իշխանությունները մեկ մեղավորի անուն գիտեն՝ Արցախի ղեկավարություն, որը, նրանց խոսքերով, լուծարեց Արցախի Հանրապետությունը, և քաղաքացիներ, որոնք լքեցին իրենց հայրենիքը, հիշեցնենք՝ չցեղասպանվելու համար: Մեղադրանքների նույն շրջապտույտն է նույն մարդկանց շուրթերով: Ի վերջո, սա հոգնեցնելու է մարդկանց, նրանք կարող են արդարացի հարցեր առաջ քաշել: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն ու հասկանում են, որ մեր հանրությունը միանշանակ տեսնում է և՛ իրենց մեղավորությունը, և՛ այն պատասխանատվության չափը, որն իրենք պիտի կրեին ու չկրեցին առ այսօր:

«Հասկանում են, որ դա խորանում է մեր հանրության մեջ: Նույնիսկ այն մարդկանց շրջանում են սկսել խոր կասկածներ առաջանալ, որոնք ժամանակին իրենց ստերը, հեքիաթներն ընդունում էին կամ փորձում էին հավատալ: Հետևաբար, հիմա պետք է ավելի վստահ և իբրև թե փաստերով կարողանան ինչ-որ բաներ ապացուցել հանրությանը: Այնքան էլ տափակ փաստարկներ են բերում՝ իբրև Արցախի խորհրդարանն իշխանափոխություն կատարեց, որպեսզի անի այն, ինչ որ եղավ: Բազմիցս ներկայացրել ենք հակափաստարկը: Այո՛, եթե Արցախի նախկին նախագահի վրա ճնշում եղել է, ապա դա եղել է Հայաստանի իշխանությունների կողմից: Դեռևս 2020 թ.-ի դեկտեմբերին Արայիկ Հարությունյանը խոսեց «սև ու մութ ուժերի» մասին, որոնք թույլ չտվեցին կատարել իր՝ գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունը, և Արցախը, հայ ժողովուրդը պարտվեց:

Արայիկ Հարությունյանը խոսում էր այդ ուժերի մասին նաև օգոստոսի վերջին, ինչի վկան ոչ միայն ես եմ եղել, այլ տասնյակ մարդիկ: Նման բան բոլորը զգացել և լսել են օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը հավաքի ժամանակ, որն Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ էր, հասկացվում էր, որ ճնշումներն արդեն այնպիսին են, որ իրենից հրաժարականի պահանջ կա: Անընդհատ դրա մասին էր խոսում: Բայց բոլորը հասկանում էին, որ դրա ժամանակը չէ՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել էր Արցախի շուրջ: Հնարավոր էր, որ այդ պարագայում Արցախն ուղղակի գլխատվեր: Այդ հանդիպումից երկու օր հետո Արայիկ Հարությունյանը հայտարարեց իր հրաժարականի մասին և մեզ դրեց փաստի առաջ: Չնայած վստահ եմ, որ Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան ավելի շատ էր, և նա գիտեր, որ մի օր իր առջև Հայաստանի իշխանություններից դրվելու է հրաժարական տալու պահանջը:

Դրանից կարճ ժամանակ առաջ, հենց նախագահի նախաձեռնությամբ, Սահմանադրության մեջ հոդվածի փոփոխություն կատարվեց, որով նման իրավիճակներում Արցախի նախագահ ընտրելու իրավասությունը տրվում էր խորհրդարանին: Նա նախապատրաստել էր այդ բոլոր քայլերը, որ նման իրավիճակում գոնե հնարավոր լինի նախագահ ընտրել այդ ձևաչափով: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները վստահ էին, որ չենք գա համաձայնության, ի վերջո, ինչ-որ քաղաքական շահեր կլինեն նույնիսկ այդ իրավիճակում, իրենց արշինով էին մեզ չափել, չենք գտնի այն մեկ հոգուն, որին կողմ կքվեարկի մեծամասնությունը: Բայց իրենց հաշվարկները սխալ էին: Հասկանում էինք վտանգները, գիտակցում, որ այս մարդիկ տանում են Արցախի ամբողջական հանձնմանը, և դրա արդյունքում տեղի է ունենալու ցեղասպանություն հենց իրենց օգնությամբ: Իրենց նպատակն էր գլխատել Արցախը, թողնել առանց իշխանությունների, որպեսզի հիմա չունենային այն հարցերը, որոնք այստեղ առաջացել են: Եթե այսօր չլիներ Արցախի նախագահ, չլիներ Արցախի Ազգային ժողով, իշխանություններ, նրանք շատ ավելի հանգիստ էին լինելու այն առումով, որ Արցախի մասին ընդհանրապես խոսող չէր լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ այդ իրավիճակում Արցախի հարցն ընդհանրապես փակվելու էր: «Երբ կա Արցախի նախագահ, խորհրդարան, իշխանություններ, իրավական առումով Արցախի հարցը փակված չէ: Կարող են պատերազմի ուժով, տարբեր ձևաչափերով, իրենց ցանկությամբ փակել այն, բայց իրավունքի ուժով այն փակ չէ: Տեսնում են, որ կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նաև միջազգային հարթակներում: Նաև փաստում ենք, որ այսօր Հայաստանի իշխանությունները, որպես սուբյեկտ, գոյություն չունեն բանակցային գործընթացում: Այսօր տեղի են ունենում բանակցություններ Հայաստանի շուրջ, որտեղ չկան Հայաստանի իշխանություններ: Ադրբեջանն այսօր միջազգային հարթակներում քննարկումները կամ բանակցային գործընթացը տանում է առանց Հայաստանի իշխանությունների: Սա իրենց պայմանավորվածությունների արդյունքն է:

Գալիս է արարի գլխավոր մասը, երբ Հայաստանի մասով իրենց բոլոր պայմանավորվածությունները կատարում են: Դա բերելու է սարսափելի հետևանքների, դա աղետ է, դա ծանր հետևանք է ունենալու Հայաստանի համար, արդեն կարգել են բոլոր հնարավոր մեղավորներին, որպեսզի վերջում պարզվի, որ դրանում մեղավոր էին թե՛ Արցախի նախագահը, թե՛ Արցախի խորհրդարանականները, թե՛, ընդհանուր առմամբ, Արցախի ժողովուրդը: Արցախի խորհրդարանականների որոշ մասը, իշխանությունները կամ նախագահն իրենց քայլերն այսօր անում են խիստ հաշվարկված, մեր ստեղծած հանձնաժողովի տեղեկությունների հիման վրա, որը գլխավորում է պարոն Օսկանյանը, շոշափելով նաև միջազգային հանրության արձագանքը: Ամեն ինչ անում ենք ամենայն մանրակրկտությամբ, որպեսզի որևէ կերպ Հայաստանի անվտանգային բաղադրիչը չխախտվի, հակառակը՝ միջազգային հարթակներում մեր խոսքը, պահանջները, ցանկություններն ընկալում և ընդունում են հետևյալ կերպ՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հիմքը հենց դա է, նաև դա է որոշ չափով Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորումը:

Այդ ընկալումն այսօր կա միջազգային հարթակներում, և դա այսօր խանգարում է Հայաստանի իշխանություններին, որովհետև իրենց պայմանավորվածություններն Ադրբեջանի իշխանությունների հետ այն հարթությամբ չեն գնում, որը պլանավորել էին»,-նշում է մեր զրուցակիցը: Արցախի թեման «տաք» պահելուն է ուղղված շատ անհատների, կազմակերպությունների, լրատվամիջոցների գործունեությունը: Մշտապես բարձրաձայնվում է Բաքվում պահվող ռազմագերիների, անհիմն մեղադրանքներով դատապարտված քաղաքացիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին: Հայաստանի վարչապետն ասում է՝ այս ուղղությամբ աշխատանք կատարում են, որն անտեսանելի է, ինչն այդպես էլ պետք է լինի: Անհատները, կազմակերպությունները, որոնք նույն խնդիրներն են բարձրաձայնում, նշում են՝ իրենց աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, եթե չկա պետության աջակցությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ ոչ մի պարտավորություն չունեն ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, իհարկե, իրենց ձևակերպումն այլ է:

«Պետության կողմից գործողություն չենք տեսնում: Ասում են, թե իբր ռազմաքաղաքական վերնախավի մասով ինչոր բան անում են, ինչը տեսանելի չէ: Լավ, իսկ մեր մյուս հայրենակիցնե՞րը, որոնք առ այսօր գերության մեջ են, ինչո՞ւ չի կարողացել մինչ օրս այդ խնդիրը լուծել: Ադրբեջանն այսօր ի լուր աշխարհի կարողանում է Հայաստանից Սահմանադրության փոփոխություն պահանջել:

Ի հակառակ դրա, անգամ չեն ասում՝ լավ, եթե ձեր պահանջները քաղաքական են, ապա մեր պահանջները հումանիտար են, վերադարձրե՛ք մեր գերիներին, հետո քննարկենք մնացյալ հարցերը: Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, ինչ շրջանառում է եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Լսե՞լ եք Հայաստանի կողմից որևէ արձագանք: Գոնե այնպիսի արձագանք, որ այդ նույն հայտարարության մեջ կա կետ գերիների վերաբերյալ: Կարող են ասել, որ այդ եռակողմ հայտարարության բոլոր կետերն ամբողջությամբ վերաբերում են Արցախին: Ադրբեջա՛ն, եթե ասում ես, որ չկա Արցախ, Նիկոլ Փաշինյա՛ն, եթե ասում ես, որ չկա Արցախ, ապա ի՞նչ եռակողմ հայտարարություն եք քննարկում, որի 9-րդ կետով շահարկում եք Հայաստանի սուվերեն տարածքները:

Ակնհայտ է, որ արվում են ինչ-որ քայլեր՝ ի վնաս գերիների, որպեսզի իրենք երբևէ այլևս գերությունից չազատվեն: Դա են այսօր անում Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով ու պահվածքով՝ և՛ տեսանելի, և՛ անտեսանելի: Շատ կառույցներ այսօր կարողանում են մինչև միջազգային հարթակներ հասցնել և՛ ռազմաքաղաքական վերնախավի, և՛ մնացյալ մեր հայրենակիցների գերության մասին հարցը: Լինում են կոշտ կամ փափուկ հայտարարություններ, բայց դրանով որևէ հարց չի լուծվելու, ուղղակի այդ մասով կարողանում ենք լսելիություն ապահովել, դրանից ավելին կարող է անել միայն իշխանությունը: Որևէ պետություն այսօր իշխանությանը չի շրջանցելու և այլ կառույցների հետ նման հարցեր քննարկի»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателей Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom