Wildberries-ում զանգվածային խափանում է տեղի ունեցել
Wildberries առցանց խանութի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են Wildberries և Russ-ի մամուլի ծառայությունից, որոշ օգտատերերի պատվերները ժամանակից շուտ չեղարկվել են, սակայն մասնագետներն արդեն աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։
«Wildberries-ի որոշ օգտատերերի պատվերը կարող էին ժամանակից շուտ չեղարկվել։ Ընկերության մասնագետներն աշխատում են առցանց խանութի ճիշտ աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- հայտնել են ընկերությունից:
Հաղորդվում է, որ առաջիկայում պատվերների կարգավիճակը կթարմացվի և կուղղվի, ինչից հետո դրանք հնարավոր կլինի ստանալ սովորականի պես։
«Վերադարձված ապրանքների առաքման համար գանձված գումարը կվերադարձվի հնարավորինս սեղմ ժամկետներում», – հավելել են ընկերության մամուլի ծառայությունից։