Сегодня: 23 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Bahamut հիմնադրամը կտրամադրի 50 մլն դրամին համարժեք FTN՝ ԲՏԱ-ի դրամաշնորհային ծրագրին աջակցելու համար

Օրերս  Հայաստանի բլոկչեյն էմբասիում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և  «Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ  Արամ Ջիվանյանը համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել են «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի մանրամասները։ Մրցույթն այս տարի իրականացվելու է «Ֆասթ Մեդիա» և «Բահամուտ» հիմնադրամի  հետ գործակցությամբ։

Ծրագրով նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ իրենց նախագծերն իրականացնելու համար։ Մրցույթի նախնական փուլը հաղթահարած նախագծերը կդիտարկվեն ժյուրիի կողմից, ինչին կհաջորդի հաղթողների ընտրման փուլը։ Ծրագրի մրցանակային ֆոնդը 290 մլն ՀՀ դրամ է, որը կբաշխվի հաղթող ընկերությունների միջև, յուրաքանչյուրին՝ մինչև 10 մլն դրամ։ Ավելին, հաղթողներից լավագույնները կստանան հավելյալ՝ 50 մլն ՀՀ դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ, «Բահամուտ» հիմնադրամի կողմից։ 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ նախագիծը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքների ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմանը, արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը։ Վերջինս նաև ընդգծել է, որ ծրագրերի ընտրության ժամանակ ընկերություններին չեն սահմանափակելու կոնկրետ պրոդուկտի կամ գաղափարի շուրջ, քանի որ շուկան ինքն է թելադրում, թե այս տարի կամ առհասարակ ինչ պահանջարկ կլինի դաշտում․ «Ամենակարևորն այն է, որ այդտեղ պետք է  լինի իննովացիա և մրցակցային տարբերություններ։ Մենք ուզում ենք տեսնել, թե ինչ գաղափարներ և ինչ պրոյեկտներ գոյություն ունեն», - ասել է նա։

«Ֆասթ Մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը,  անդրադառնալով նախագծի հեռուստատեսային տարբերակի առաձնահատկություններին, նշել է, որ նախատեսված է նկարահանել 12 հաղորդում, որոնց ընթացքում  ներկայացվելու են կադրից դուրս մնացած ուշագրավ դրվագները․ «Դետալային աշխատանք է տարվելու ամեն մասնակցի հետ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա լավագույնս ներկայանալ», - ընդգծել է նա։

«Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ Արամ Ջիվանյանի խոսքով շեշտը դրվելու է բոլոր ստարտափերին առավելագույնս օգտակար լինելու վրա․  «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ այս գործակցությունն սկիզբ է դնում Web3-ում նոր մշակույթի զարգացմանը։ Բահամուտի մոտեցումը լինելու է մասնակից ընկերությունների մեջ գտնել ամենամեծ ներդրման ներուժ ունեցողներին և տրամադրել ոչ միայն դրամաշնորհ, այլև գործընկերային հարաբերություններ ստեղծել, ներդրումներ կատարել այդ ընկերությունում», - ասել է նա։

Bahamut հիմնադրամի մասին

«Բահամուտ» հիմնադրամը քայլում է  նորարություններին համընթաց՝ առաջարկելով աջակցություն և ֆինանսավորում բոլոր այն նախագծերին, որոնք հարթակ են բերում նոր գաղափարներ, ստեղծում կայուն արժեքներ և Web3-ի աշխարհ ներգրավում նոր օգտատերերի։ Հիմնադրամը տրամադրում է աջակցություն գալիք սերունդներին՝ ընձեռելով սովորելու և նորը ստեղծելու բազում հնարավորություններ։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

 

 

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике