Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը պայքարում է «Օսկարի» համար
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է։ Ինչպես հայտնում է «Бюллетень кинопрокатчика»-ն, մի շարք մասնագիտական ռեսուրսներ, որոնք ներգրավված են մրցանակաբաշխության սեզոնի կանխատեսման մեջ, ֆիլմը համարում են «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» գլխավոր հավակնորդը:
Գազետա.ռու-ն գրում է, որ Gold Derby պորտալում ֆիլմը մի քանի շաբաթ առաջին տեղում է և հաղթելու ամենաբարձր հավանականությունն ունի։
Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդները հայտնի կդառնան հունվարի 17-ին, իսկ բուն արարողությունը կկայանա Dolby Theatre-ում մարտի 2-ին։
Tert.am Life‑ն այս ընթացքում փորձել է կապ հաստատել Վաչե Թովմասյանի հետ, սակայն, ինչպես նշում է պրոդյուսերը՝ մինչև ֆիլմի ցուցադրությունը նրան պայմանագրով արգելված է հարցազրույց տալ:
Հիշեցնենք, ֆիլմի գլխավոր դերերում նաև հայ դերասան կա՝ Կարեն Կարագուլյանը։ Դերասանական կազմում ընդգրկված են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրի Բորիսովը։ Եվս մեկ հայ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը խաղացել է ֆիլմում։ «Anora» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր «Ոսկե արմավենի» մրցանակին: