Նավթի գները բարձրանում են
Նավթի համաշխարհային գները բարձրանում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում է RT-ն։
WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են 0,71 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 57,84 դոլար։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ օգոստոսին մատակարարմամբ, թանկացել են 0,48 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 65,51 դոլար։