Сегодня: 22 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մեկ էլ ե՞րբ էր այսքան ուրախ ու այսքան երջանիկ եղել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, գիտեք, մեկնել էր Ռուսաստան, մասնավորապես, Թաթարստանի մայրաքաղաք Կազան՝ այնտեղ անցկացվող «ԲՐԻԿՍ+» գագաթաժողովին մասնակցելու: Հստակեցնենք, որ Փաշինյանը ոչ թե ամբողջ գագաթաժողովին էր որոշել մասնակցել, այլ միայն դրա շարունակությանը, այն է՝ «ԲՐԻԿՍ+»-ին: Սա, ինչպես ասվում է՝ պաշտոնական վարկածով: Իսկ դատելով այն ամենից, ինչ տեղի ունեցավ նախօրեին Կազանում, ինչպես գագաթաժողովի նիստի ընթացքում, այնպես էլ՝ դրանից հետո, Փաշինյանն այնտեղ մեկնել էր գերազանցապես Ալիևին տեսնելու և նրա հետ ինչ-ինչ մանրամասնություններ տետ-ատետ «փսփսալու» համար: Համենայն դեպս, տիրապետող տպավորությունը, ու, ի դեպ, ոչ միայն մեր ընկալումը, այդ էր: Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ ավելի վաղ Փաշինյանն ու Ալիևը տարբեր հարթակներում ունեցել էին հանդիպելու հնարավորություն, սակայն հետևողականորեն խուսափել էին դրանից: Իսկ այս անգամ հանդիպեցին, և ինչպես բացահայտ երևաց նրանց հանդիպումից, այն սպասված էր, անգամ՝ ցանկալի: Հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի համար: Այստեղ երկար մեկնաբանությունների ու հիմնավորումների կարիք նույնիսկ չի զգացվում:
 
Բավարար է ծանոթանալ այն լուսանկարներին, որոնցում պատկերված են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը: Ավելին, այն, թե ինչպիսի երջանիկ, ժպտառատ հայացքով է Փաշինյանը նայում Ալիևին, ինչպիսի անթաքույց ուրախությամբ, այնքան բնութագրական է, որ հավել յալ մեկնաբանությունները նույնիսկ կարող են փչացնել լուսանկարների հաղորդած տպավորությունն ու ընկալումային զգացողությունները: Ասենք միայն, որ վերջին անգամ Փաշինյանն այդչափ կամ դրանից մի փոքր ավելի երջանիկ տեսք ուներ թերևս միայն Նյու Յորքում գտնվող «թուրքական տանը», երբ հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, նաև լուսանկարվել նրա հետ ու նրա ընծայած՝ աշխարհում թյուրքական տիրապետության իրականացմանը նվիրված «գրքով»: Ալիևի հետ հանդիպումից երջանկացած Փաշինյանի պատկերով լուսանկարներն ակամայից հիշեցրեցին, թե ՔՊ-ի առաջնորդը դեմքի ինչպիսի թունոտ, զայրալից, ցասումնառատ արտահայտություններ էր ունենում, երբ պատասխանում էր Արցախի, արցախցիների իրավունքների, շրջափակվման մեջ գտնվող մեր հայրենակիցների վիճակի մասին հարցերին:
 
Դժվար չէ վերհիշել նաև նրա դեմքի բորբոքված արտահայտությունը թեկուզ խորհրդարանական հարցուպատասխանների ժամանակ: Կարելի է հակադարձել՝ դե, այդ դեպքերում նրան տհաճ հարցեր են տվել, ընդդիմադիրները նրան տհաճ են, իր հասցեին ինչ ասես, որ չեն ասում: Միգուցե: Բայց մյուս կողմից՝ ստացվում է՝ հայ ընդդիմադիրներն ավելի տհա՞ճ են Նիկոլ Փաշինյանի համար, քան Էրդողանն ու Ալիևը, հը՞: Մի՞թե կա մեկ այլ՝ միջազգայնորեն ճանաչելի ֆիգուր, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ ավելի շատ հրապարակավ ծաղրած, նվաստացրած, վիրավորած լինի Փաշինյանին: Չկա: Ալիևը Նիկոլ Փաշինյանին ինչ ասես, որ չի ասել, սկսած հարբեցողից, վերջացրած՝ «նա օլդու Փաշինյան»-ով, որ ներկայիս Ադրբեջանում բավականին տարածված՝ հայերին ծաղրող երգի է վերածվել:
 
Այստեղ դեռ չենք խոսում նրա իրականացրած հանցագործությունների մասին: Եվ ահա, այդ Իլհամ Ալիևին Փաշինյանը այսպես անբռնազբոսիկ ժպտում է, երջանիկ զրուցում և այլն: Ինչ վերաբերում է Փաշինյանի ու Ալիևի ոչ միայն ընդհանուր սեղանի շուրջ «փսփսոցին», այլև միանգամայն պաշտոնական ու առանձին հանդիպմանը, ապա նախ՝ պաշտոնական վարկածը. «Կողմերը քննարկել են երկ կողմ խա ղ ա ղու թյան օրա կար գ ի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»:
 
Այստեղ միակ «դրական» կողմը (սարկազմով, իհարկե) այն է, որ Կազանում Ալիևն ու Փաշինյանը վերելակում առանձնանալու և թղթի կտորի վրա միմյանց երկտողեր գրելու կարիք արդեն չունեին: Ամեն ինչ բացահայտ են անում: Ու այն պահը, երբ Փաշինյանը Ալիևին արագ-արագ ինչ-որ բաներ էր ասում, շատերի մոտ հստակ տպավորություն է թողել, որ ՔՊ-ի ղեկավարը հաշվետվություն էր տալիս իրեն հանձնարարություն-պահանջներ ներկայացնող Ալիևին: Դե, «հաշվետու լինելու» նյութ էր կար. բառացիորեն Կազան մեկնելու շեմին Փաշինյանի ՔՊ-ն վավերացրեց Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու «կանոնակարգը», որն ընդդիմությունը բոյկոտել է՝ բնորոշելով հակասահմանադրական ու հակապետական:
 
Ըստ երևույթին, հաշվետվություն տալուց բացի, Փաշինյանն իր ՔՊ-ի համար նոր հանձնարարություններ ստացավ, որոնց բովանդակությանը ծանոթանալու համար երևի երկար սպասելու կարիք չի լինի: Փաստն այն է, որ Փաշինյանի՝ նման հանդիպումների հետևանքները ցույց են տալիս, որ հաշվի են առնվել «ադրբեջանական ժողովրդի շահերը», «թուրքական ժողովրդի շահերը»: Մի առիթով նկատել ենք, կարծում ենք, ամենևին ավելորդ չէ հիշեցնել ու ընդգծել. երբ Փաշինյանն ու Էրդողանը, Փաշինյանն ու Ալիևը միմյանց ժպտում են, գոհ-ուրախ նկարվում և այլն, ուրեմն սպասեք նոր աղետների, կորուստների, դժբախտությունների: Չենք չարագուշում: Փաստերն ենք արձանագրում: Ու նախազգուշացնում ենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателей Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»"