Сегодня: 22 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

11 տարի անց․ Վրաստանը փորձում է պահպանել իր սուբյեկտայնությունը՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին

168.am-ը գրում է.

Այս օրերին Վրաստանում տեղի ունեցող գործընթացները պարզունակորեն ներկայացվում են՝ որպես արևմտամետության ու ռուսամետության պայքար։ Նման կերպ մտածողները շտապում են եզրակացնել, որ եթե իշխող «Վրացական երազանքը» կարողանա դիմակայել ընդդիմության հնարավոր ճնշմանը և հաղթահարել ճգնաժամը, ուրեմն կհաղթի Ռուաստանը։ Եվ հակառակը՝ եթե հաջողության հասնի ընդդիմությունը, հաղթանակ կարձանագրի Արևմուտքը։

Այս երկու դատողություններում ճշմարտություն եթե անգամ կա, ապա շատ մակերեսային է և հեռու այն բազմաթիվ շերտերից, որոնցից կազմված է վրացական ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Եվ, ամենակարևորը, լայնորեն տարածվող այդ իրարամերժ, բայց հավասարապես պրիմիտիվ գնահատականներում Վրաստանը ներկայացվում է՝ որպես սուբյեկտայնությունից զուրկ պետություն, որում Ռուսաստանը և Արևմուտքը պայքարում են միմյանց դեմ՝ զուտ որպես մրցահարթակ։

Դա, բնականաբար, սարսափելի հեռու է իրականությունից և ուղղակի զրոյացնում է այն վարկածը, որ անկախ ամեն ինչից, Վրաստանը պետություն է, որի գործող իշխանությունն իրենց պետական շահի սպասարկման օպտիմալ մեթոդ է համարում ներկայումս ընտրված ճանապարհը, որը հակիրճ կարելի է բնութագրել՝ «հնարավոր մերձեցում Արևմուտքի/ԵՄ-ի հետ, Ռուսաստանի հետ նվազագույն հակադրության միջոցով»։

Այս բանաձում գլխավոր հասկացությունը «հնարավոր»-ն է, ինչը նշանակում է՝ ունենալով Եվրամիությանն ինտեգրվելու տեսլական, հաշվի առնել նաև աշխարհաքաղաքական սպառնալիքները և վարվող քաղաքականության հիմքում դնել ոչ թե առավելապաշտությունը, այլ իրատեսականությունը։

Սա հակադրվում է վրացական ընդդիմադիրների տեսլականի հետ, որը նույն մեթոդով սահմանելու դեպքում ներկայանում է «առավելագույն մերձեցում Արևմուտքի/ԵՄ հետ, Ռուսաստանի հետ առավելագույն հակադրության միջոցով/հաշվին»։

Սրանք արմատապես տարբեր հայեցակարգեր են, դրանց պայքարը քաղաքական մաքսիմալիզմի ու  քաղաքական ռեալիզմի դասական հակադրություն է։ Իրերի այս դրվածքը դուրս է նաև հայկական փորձագիտական շրջանակներում գերիշխող այն երկակի ոչ փորձագիտական մոտեցումների տրամաբանությունից, որոնցից մեկի համաձայն՝ Վրաստանի իշխանությունը բաղկացած է «ռուսական ագենտներից» ու «արևմտյան փրկիչներից», ըստ մյուսի՝ Վրաստանի իշխանությունը բաղկացած է «ազգային շահերը պաշտպանող նվիրյալներից», ընդդիմությունը՝ «արևմտյան գործակալ գրանտակերներից»։

Այսպիսով, եթե խնդիրը դիտարկում ենք ոչ թե այս կամ այն կողմի քարոզչությանը ծառայող մոտեցումների, այլ քաղաքական մաքսիմալիզմի ու ռեալիզմի հակադրության մոդելով, ակնհայտ է, որ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած քաղաքական ուժի՝ «Վրացական երազանքի» հաղթանակի դեպքում մեր հարևան ու բարեկամ երկիրն այս կամ այն չափով առաջնորդվելու է քաղաքական իրատեսության սկզբունքով, հակառակ պարագայում՝ հաղթելու է քաղաքական առավելապաշտությունը։ Դրանցից որն ինչ հետևանքներ կունենա Վրաստանի համար, ցույց կտա ժամանակը։

Բայց մինչ այդ ներկայացնենք մեկ զուգահեռ, որի մասին Հայաստանում գրեթե չի խոսվում։

Վրաստանի և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացները՝ բազմաթիվ առանձնահատկություններով, ունեն նաև ընդհանրություններ։ Երկուսն էլ հետխորհրդային պետություններ են՝ երկուսում էլ առկա ռուսական անխուսափելի ազդեցությամբ ու երկուսում էլ առկա արևմտյան ձգտումներով։ Ե՛վ Հայաստանը, և՛ Վրաստանը՝ կրկին բազմաթիվ առանձնահատկություններով, մեծ իմաստով Եվրամիության հետ վերջին փուլի հարաբերությունները սկսել են գրեթե նույն մեկնարկային կետից։ Երկուսն էլ ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրի անդամներ են, և երկուսին էլ առաջարկվել է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի կնքման գործընթացը։

Հայաստանում դրա հետ կապված զարգացումները հայտնի են, շատ են քննարկվել։ Եթե հակիրճ, Հայաստանը 2013թ․ հրաժարվեց կնքել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ փոխարենն ընդամենը 4 տարի անց ստորագրելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ հայտնի CEPA-ն։ Դրա համար Հայաստանի նախորդ իշխանությունը, հատկապես՝ նախագահ Սերժ Սարգսյանը, ենթարկվեց անասելի քննադատության հայաստանյան արևմտամետների ու ոչ միայն արևմտամետների կողմից։ Բայց կյանքն ու ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն այն ժամանակ՝ այսօրվանից 11 տարի առաջ, իրականում արեց այն, ինչն այսօր անելով՝ Վրաստանի իշխանությունը փորձում է փրկել սեփական սուբյեկտայնությունը։

Այսինքն՝ դեռևս 2013թ Սերժ Սարգսյանն առաջնորդվեց ոչ թե քաղաքական մաքսիմալիզմով, այլ նրան քննադատողների կողմից անտեսանելի թվացող, բայց միանգամայն ռեալ վտանգների հաշվառման հիման վրա կառուցված քաղաքական իրատեսությամբ։ Դա ոչ մեկի, վստահաբար՝ նաև Սարգսյանի երազանքը չէր, բայց որևէ տեղ գրված չէ ու որևէ տեղ ապացուցված չէ, որ երազանքներով հնարավոր է արտաքին քաղաքականություն վարել ու երազախաբ չլինել։

«Վրացական երազանքից» շատ տարիներ առաջ, ահա, Ս Սարգսյանը տուրք չտվեց ռոմանտիզմի տեսանկյունից երանելի թվացող, բայց անիրագործելի երազանքին, և ճշգրտորեն հաշվարկված քաղաքականության միջոցով Հայաստանը կարողացավ պահպանել Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև հավասարակշռության դիրքում։ Այդ հաշվարկի հիմքում, բացի աշխարհաքաղաքական ռիսկերի ճշգրիտ գնահատումից, ընկած էր նաև տնտեսական հնարավորությունների համարժեք ընկալումը։

Ասոցացման համաձայնագրի ու CEPA-ի տարբերությունը մեծ հաշվով տնտեսական բաղադրիչն էր, որը, անշուշտ, ուներ և ունենալու էր նաև քաղաքական ազդեցություններ։ Բայց եթե ավելի պարզ, Ասոցացման համաձայնագրի առավելությունը CEPA-ի համեմատ ԵՄ-ի շուկային ավելի մեծ հասանելիությունն էր այն ստորագրող երկրի համար։ Բայց այդ հասանելիությունն ուղղակի ստորագրությամբ չէր կարող ապահովվել։ ԵՄ-ի  շուկա մուտք գործելու ու առավել ևս՝ դրանում կայուն տեղ զբաղեցնելու համար Հայաստանի տնտեսությունը՝ կարողություններով, ենթակառուցվածքներով, արտադրանքի չափանիշներով, պետք է համապատասխաներ ԵՄ-ի ստանդարտներին, որը կարճ ժամանակում անհասանելի նպատակ էր։ Այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) վերը նշված բոլոր առումներով համադրելի էր ՀՀ տնտեսական կարողություններին, ինչի արտահայտությունը մինչև այսօր արձանագրվող Հայաստանի բարձր տնտեսական ցուցանիշներն են՝ առավելապես ԵԱՏՄ-ի հաշվին։

Վրաստանի փորձը լավագույնս ապացուցեց մեկ ստորագրությամբ եվրոպական շուկան գրավելու անհնարինությունը։ Վրաստանը ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, սակայն վրացական ապրանքներն այդպես էլ չողողեցին եվրոպական շուկան՝ նույն այն պատճառով, ինչ պատճառով հայկական բիզնեսը չէր կարող հաստատվել այդ շուկայում։ Փոխարենը՝ Հայաստանն այն ժամանակ հաղթահարելով ներքին ու նաև արտաքին՝ արևմտյան քննադատությունը, կարճ ժամանակում կարողացավ հասնել CEPA-ի ստորագրմանը, որը լայն իմաստով՝ նույն Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչն է, փոքր-ինչ պակաս խորությամբ։ Բայց CEPA-ն ընդգրկում է գրեթե բոլոր այն ինստիտուցիոնալ քայլերը, որոնք նախատեսված էին Ասոցացման համաձայնագրում՝ քաղաքական բարեփոխումներից՝ մինչև արդարադատության ու իրավապահ համակարգերի համապատասխանեցում, ենթակառուցվածքային ծրագրերից՝ մինչև մուտքի արտոնագրերի՝ վիզայի ազատականացում։

Հայաստանի գործող իշխանությունը՝ 2018թ․ ստանալով Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու անգնահատելի ժառանգություն նախկին ՀՀԿ-ական իշխանություններից, ուղղակի տապալեց բոլոր հնարավորությունները և մինչև այսօր ինստիտուցիոնալ հարթությունում իրականացրել է CEPA-ի ընձեռած հնարավորությունների խղճուկ մասը։ Նույն վիզայի ազատականացումը, որն այս իշխանությունը դարձրել է քարոզչական դրոշակ, CEPA-ի խելամիտ իրականացման դեպքում, մեծ հավանականությամբ, արդեն իսկ կյանքի կոչված կլիներ։

Վրացական ու հայկական իրականությունների այս զուգահեռը, անշուշտ, բազմաթիվ առանձնահատկություններով, իրականում ցույց է տալիս, որ այսօր Վրաստանի իշխանությունը՝ սեփական սուբյեկտայնությունը պահպանելու ու աշխարհաքաղաքական մանրադրամ չդառնալու համար փորձում է կյանքի կոչել այն քաղաքականությունը, որն ավելի քան 10 տարի առաջ հաջողությամբ վարել է Հայաստանի նախկին իշխանությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Վրաստանի արևմտամետ նախագահ Զուրաբիշվիլին հայտարարում է, թե Վրաստանի ընտրություններում կիրառվել է «հայկական կարուսելը»՝ իշխանությանը մեղադրելով ընտրակեղծարարության մեջ։

Իրականությունն այն է, սակայն, որ եթե Վրաստանի իշխանությունը Հայաստանից որևէ բան է փոխառել, ապա դա առաջին հերթին հավասարակշռված քաղաքականություն վարելու ու քաղաքական մաքսիմալիզմը քաղաքական իրատեսությամբ փոխարինելու քաղաքականությունն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն անգամ այն բանից հետո, երբ Հայաստանի գործող իշխանությունը գրեթե ամբողջությամբ կազմաքանդել է հայկական դիվանագիտության նախկին բոլոր սկզբունքներն ու հաշվարկները։

Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателей Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий