Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ բնակության վայր չունեցող տղամարդը uուր առարկայով hարվածել է ՌԴ քաղաքացուն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ քաղաքացու են դանակահարել, իսկ քիչ հետո «Հերացի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Իսրայելյան փողոցում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից «աղիքային էվենտերացիա ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ շտապ օգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Տեղում պարզվել է, որ վիրավորը ՌԴ քաղաքացի 32-ամյա Վասիլի Չոկաևն է:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են նաև, որ նույն օրը ժամը 21։25-ի սահմաններում 52-ամյա Հմայակ Ե․-ն, ով մշտական բնակության վայր չունի, վիճաբանել է Վ. Չոկաևի հետ, որի ընթացքում իր մոտ առկա սուր առարկայով հարվածել է վերջինիս՝ պատճառելով վնասվածք:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հմայակ Ե․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: