Сегодня: 22 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Չեմ նախանձում հաջորդ իշխանություններին, որոնց վրա լուրջ բեռ է դրվելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում 2025 թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, հայտարարել է, որ իրենց իշխանության օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան: «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, թեմային անդրադառնալով, հիշեցնում է այս տարվա մարտի 1-ին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հնչեցրած միտքը:
 
«Նա ասել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների և, ընդհանրապես, տարածաշրջանի առումով, բացի ԵՄ-ից, իրենք տեսնում են նաև Թուրքիայի առաջնորդությունը: Ռուսաստանը՝ որպես միջնորդ, 2022 թ.-ի վերջերից, որպես այդպիսին, արդեն չկա: Միջնորդ է Եվրամիությունը: Դրա, այսպես կոչված, «քաղաքացիական» դիտորդները Հայաստանում են՝ ԱԺ-ի կողմից ընդունված բարձր կարգավիճակով: Ընդգրկված են երկրներ, որոնք ոչ միայն ԵՄ-ն են ներկայացնում, այլ նաև ՆԱՏՕ անդամ այլ պետություններ: Վաղը Թուրքիան կարող է ցանկանալ դիտորդ լինել, եթե Կանադան կա, ինչո՞ւ Թուրքիան չի կարող լինել: Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի միջնորդությունից հրաժարվելու և Արևմուտքի, ԵՄ-ի միջնորդությամբ հարցերը լուծելու ճանապարհը, նրանք էլ տեսնում են Թուրքիայի առաջնորդությունը՝ որպես իրենց ներկայացուցիչ: Այս պարագայում չես կարող «վերադասին» հանցագործ հռչակել կամ քայլեր ձեռնարկել, որը կապացուցի քո «վերադասի» հանցագործ լինելու հանգամանքը: Ցեղասպանություն իրականացնելը միջազգային իրավունքով լուրջ մեղադրանք է, հանցագործություն: Եթե «վերադաս» են նշանակում Թուրքիային, ապա, բնականաբար, նրան չի կարելի նման կարգի մեղադրանքներ ներկայացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Այվազյանը:
 
Իշխանությունների նման հայտարարությունների պատճառով Հայաստանի Հանրապետությունը չի հասնո՞ւմ անդառնալիության ինչ-որ կետի, երբ իշխանափոխության պարագայում որևէ մեկն այլևս որևէ բան փոխել չի կարողանալու: «Չեմ կարող ասել՝ հասել ենք արդեն, թե ոչ, բայց կարող ենք հասնել: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ Թուրքիայի հետ հարաբերություններն այս իշխանությունները սկսեն լավացնել, իսկ դրա հիմքում դրվի այն, ինչի մասին ասաց Միրզոյանը: Եվ դրա տակ Հայաստանը ստորագրի: Հաջորդ իշխանությունը սա ստանալու է հստակ պարտավորության տեսքով: Սա ուղղակի մի չինովնիկի հայտարարություն կամ ցանկություն չէ, այլ փաստաթուղթ է:
 
Դրանից հրաժարվելը կնշանակի փչացնել հարաբերությունները, ռիսկեր ստեղծել Հայաստանի համար: Չեմ նախանձում հաջորդ իշխանություններին, որոնց վրա լուրջ բեռ է դրվելու, ուզած, թե չուզած, պետք է հաշվի նստեն այն իրողությունների հետ, որոնք կլինեն: Նման իրավիճակում «հետ բերել» ինչ-որ բան կամ փոխել իրավիճակը հնարավոր կլինի միայն ուժերի բալանսի վերափոխման միջոցով: Ինչ-որ բան պետք է տեղի ունենա, որը կփոխի ուժերի բալանսը, մեր ուժն ավելի կմեծանա, և կկարողանանք այն, ինչ եղել է, ամբողջությամբ կամ մասնակի հետ շրջել: Եթե փաստաթղթեր ստորագրվեն, դա շատ դժվար է, պրակտիկորեն գրեթե անհնար, եթե ուժերի բալանսը չփոխվի: Արցախի հարցում արդեն հասել ենք անդառնալիության կետին: Տեսականորեն ինչ-որ բաներ պահպանվում են, բայց պատասխան չկա, թե ինչպիսին պետք է լինի պրոցեսը երևացող ապագայում»,-նշում է մեր զրուցակիցը:
 
«3+3» ձևաչափով հանդիպում, քննարկումներ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում: Ի՞նչ արդյունքներ ակնկալել այս հանդիպումներից: Այվազյանը կարծում է՝ արդյունքներ ունենալը կախված է իշխանությունների ցանկությունից, ընդհանրապես, և կոնկրետ քայլեր իրականացնելու ցանկությունից՝ մասնավորապես: «Կարելի է գնալ, ինչ-որ գեղեցիկ բառեր արտասանել, բայց եթե դրանից հետո քայլեր չկան, ապա այն ոչ մի օգուտ չի տալու: Չափազանց մեծ է Արևմուտքի ճնշումը Հայաստանի վրա: ԲՐԻԿՍ-ը բազմաբևեռ աշխարհի կառուցման հիմքերից մեկն է, հարթակ, որտեղ պետությունները, որոնք ուզում են այդ բազմաբևեռ աշխարհում իրենց տեղն ունենալ, հավաքվում են, քննարկումներ իրականացնում: Այն առայժմ ընդհանուր սկզբունքների հիման վրա քննարկում է, այսինքն՝ կանոնադրական կազմակերպություն չէ, բայց ապագայում ինստիտուտներ են ստեղծվելու: Կարևոր է հասկանալ, որ տնտեսությունը չեն կարող առանձնացնել մնացյալից:
 
Պարզ ասած՝ եթե Հայաստանն ընտրի «հակառուսաստան» պրոյեկտ դառնալու հերթական ճանապարհը, եթե անցնի այդ սահմանը, Ռուսաստանի կողմից ի՞նչ տնտեսական առավելությունների մասին կարող է խոսք լինել: Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն այդ մասին ասաց՝ առավելությունները, որոնք ստանում եք, նրա դիմաց է, որ Ռուսաստանը ստանում է ռազմավարական խորություն ձեր միջոցով: Եթե այդ խորությունը չի ապահովվում, ապա արտոնություններ տալու իմաստն էլ է կորում»,-շեշտում է նա: Իշխանությունները հաճախ են առաջարկում իրար հետ «չխառնել» անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: «Իրենք մանևրելու հնարավորություն չունեն, դա իրենց թույլատրված չէ: Ինչո՞ւ հիմա Արևմուտքը չի ստիպում դիմել կտրուկ քայլերի: Պատկերացրեք՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ, նախ՝ չկա երաշխիք, որ չեն համոզի Ադրբեջանին՝ ՀԱՊԿ մտնել: Այդ դեպքում չստացվեց, որ ՀԱՊԿ-ը դուրս եկավ տարածաշրջանից, ուղղակի մի քանի հարյուր կիլոմետր շեղվեց Հայաստանից դեպի Ադրբեջան: Կամ՝ հիմա Ֆրանսիային կարգում են Հայաստանի բարեկամ: Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ, և այդ անվտանգության համակարգը հիմնովին փլուզվեց, Ֆրանսիան չի կարողանալու այդ անվտանգության համակարգը փոխարինել: «Բարեկամ Ֆրանսիա» փուչիկը պայթելու է»,-հավելում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարը:
 
Ընդգծում է՝ իրադարձությունների հետագա ընթացքը կախված է ուժերի հարաբերակցությունից: «Մի քանի ամիս առաջ խոսում էին, որ հեռահար հրթիռներով պետք է հարվածեն Ռուսաստանի խորքերին, բայց Ռուսաստանի կողմից միջուկային դոկտրինի փոփոխությունից հետո այդ մտքից հրաժարվեցին: Իհարկե, այդ փոփոխությունը հիմնականում Ուկրաինայի ճակատի համար էր նախատեսված, բայց այն ազդում է նաև այլ տարածաշրջաններում Միացյալ Նահանգների կողմից որոշակի կարմիր գծեր չանցնելու վրա, այսինքն՝ արձագանք է ստանում նաև այլ տեղերում: Հետո եղան ընտրություններ Վրաստանում, ուժը, որը «հակառուսաստան» պրոյեկտի կողմնակիցն էր, չընտրվեց: Այս ամենի համադրությունն առայժմ թույլ է տալիս Հայաստանին ինչ-որ ձևով վերջնական անկման փուլ չմտնել: Արևմուտքի կողմից կտրուկ ճնշում առայժմ չկա:
 
Ենթադրենք՝ Ռուսաստանն ինչ-որ պահի թեկուզ աննշան նահանջ կատարեց կամ զիջեց դիրքերը, Արևմուտքը միանգամից ասելու է Հայաստանին՝ հենց հիմա քայլեր ձեռնարկիր: Ամեն ինչ կախված է «մեծերի» միջև ուժերի հարաբերակցությունից:
 
Եթե Ռուսաստանը հասնի նրան, որ իր անվտանգության երաշխիքների պահանջները կատարվեն, որը երկու փաստաթղթի տեսքով 2021 թ.-ի դեկտեմբերին ներկայացրել էր, այն, ըստ էության, հետևյալի մասին է՝ ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի իր գործունեությունը հետխորհրդային տարածքում, ապա այս դեպքում ինչ իշխանություն էլ Հայաստանում լինի, բնականաբար, սկսելու է թեքվել դեպի Ռուսաստան և ԲՐԻԿՍ: Եթե նման կտրուկ, պատմական փոփոխություն եղավ, Միացյալ Նահանգներն է ասելու՝ պայմանավորվել ենք, զիջում ենք այն տարածքը, որը 1965 թ.-ից հետո բաժին է հասել Խորհրդային Միությանը, իսկ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է: Զիջել չի նշանակում խզել հարաբերությունները: Սա, միևնույն ժամանակ, չի նշանակում, որ մեր դեպքում, եթե այս իշխանությունը մնա, նա կկարողանա լավագույնս, ի շահ մեր ժողովրդի օգտվել այն հնարավորություններից, որոնք նոր բազմաբևեռ աշխարհը կտա:
 
Հնարավոր է, որ չկարողանան օգտվել, այդ թվում՝ կորցրածը գոնե մասնակի հետ բերելու առումով, կամ չուզեն օգտվել: Այս իշխանությունների օրոք Հայաստանը դժվար թե լուրջ հաջողությունների հասնի, եթե չասեմ՝ հակառակը՝ կարող է հասնել նոր կորուստների: Կարծում եմ՝ Ռուսաստանը չի ստիպելու որևէ բան, կարևորը ռազմավարական առումով իր համար սպառնալիքներ չլինեն: Եթե վաղը մեր ժողովուրդը որոշի, որ, ի դեմս Ռուսաստանի, ուզում է լավ բարեկամ տեսնել, Ռուսաստանն իր օգնության ձեռքն ավելի շատ կմեկնի: Գիտակցված ընտրություն պետք է լինի: Հիմա գա, ուժով մի բան ստիպի, բայց ոչինչ չփոխվի, ժողովուրդն էլ կասի՝ եթե ինձ չստիպեիր, ավելի լավ կյանքով կապրեի: Այդ փորձը նա ունեցել է հետխորհրդային տարածքի օրինակով: Բոլորին ինչ ասես տվեց, ոտքի հանեց, հետո շրջվեցին իր դեմ»,-եզրափակում է Հայկ Այվազյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателей Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России