Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։
Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում Է ՏԱՍՍ-ը:
«Թշնամիները, ներառյալ ԱՄՆ-ն և «սիոնիստական ռեժիմը» (նկատի ունի Իսրայելը-խմբ.) պետք է իմանան, որ Իրանի և դիմադրության ճակատի դեմ գործողություններին նրանք անպայման ջախջախիչ պատասխան կստանան»,- հայտարարել է նա:
«Ամբարտավանության դեմ պայքարը մեր պարտականությունն է: Ամբարտավանություն նշանակում է համապարփակ տնտեսական, ռազմական և մշակութային գերակայություն այլ ժողովուրդների նկատմամբ և նվաստացում: Նրանք տարիներ շարունակ նվաստացրել են իրանցի ժողովրդին։
Այդ պատճառով Իրանի ժողովուրդը դիմադրել է և դիմակայելու է ամբարտավանությանը»,- հավելել Է Խամենեին։