Հովհաննես Բաչկովը և Գոռ Ներսեսյանը հաղթեցին Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 64 կգ քաշային կարգում Բաչկովը մեկնարկեց 1/8 եզրափակչից և 5:0 հաշվով առավելության հասավ իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ: Հաջորդ մենամարտը գյումրեցի մարզիկը կանցկացնի հունիսի26-ին:
Բռնցքամարտի մրցաշարի 81 կգ քաշային կարգում Հայաստանից Գոռ Ներսեսյանը 1/8 եզրափակչում ուժերը չափեց և 5:0 հաշվով գերազանցեց մոլդովացի Անդրեյ Չիրյակովին: Հայ բռնցքամարտիկը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր: