«Բարսելոնա»-ն կարող է ձեռք բերել Ֆրանսիայի ամենատաղանդավոր դարպասապահներից մեկին
«Բարսելոնա»-ն «Լիլ»-ի դարպասապահ Լյուկա Շևալյեին դիտարկում է հաջորդ ամառ հնարավոր տրանսֆերային նպատակներից մեկը, հայտնում է Armsport-ը՝ Diario Sport-ին հղումով։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները ոչ միայն հավանում են խաղացողին, այլև ակումբն արդեն առաջին քայլերն է ձեռնարկել՝ հնարավոր տրանսֆերային բանակցությունների հետ կապված որոշ մանրամասներ պարզելու համար։ «Բարսելոնա»-ն 22-ամյա ֆրանսիացի դարպասապահին հետևում է նախորդ մրցաշրջանից, երբ նա խաղում էր «Լիլ»-ում, որն Չեմպիոնների լիգայի ուղեգիր է նվաճել:
Նշվում է, որ «Բարսելոնա»-ն Տեր Շտեգենի վնասվածքից և Ինյակի Պենայի շուրջ ծագած կասկածներից հետո մեծացրել է ուշադրությունը դարպասապահների տրանսֆերային շուկայի վրա։
«Բարսելոնա»-ն համոզված է, որ Լյուկա Շևալյեն, որը ֆրանսիացիների հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը, չի հեռանա «Լիլ»-ից 40 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց։