Ձյուն, օդի ջերմաստիճանի նվազում․ եղանակն՝ առաջիկայում
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում նոյեմբերի 4-ին սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ը և´ գիշերը, և´ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 4-ին հնարավոր է կարճատև անձրև, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կլինի 12-14, երեկոյան՝ 7-9 աստիճան։