Brent նավթի գինը ICE-ում փոքր-ինչ նվազում է ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին
Լոնդոնի ICE բորսայում 2025 թվականի հունվարին մատակարարվող Brent նավթի ֆյուչերսների գինը փոքր-ինչ նվազում է ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին, ցույց են տալիս առևտրի տվյալները։
Brent-ի գինը նվազել է 0,68%-ով՝ հասնելով 75,12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Միևնույն ժամանակ WTI տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0,53%-ով՝ հասնելով 71,61 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։